Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Սինգապուրի նախագահի և ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i96406-Իրանի_ԱԳ_նախարարը_հանդիպել_է_Սինգապուրի_նախագահի_և_ԱԳ_նախարարի_հետ
Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը հանդիպել է Սինգապուրի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2018 07:42 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը հանդիպել  է Սինգապուրի նախագահի և ԱԳ նախարարի հետ

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը հանդիպել է Սինգապուրի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սինգապուրի նախագահ Հալիմե Յաաղուբի հետ հանդիպման ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ԻԻՀ նախագահի ջերմ ողջույնները փոխանցեց նրան: Շատ ջերմ ու բարեկամանական բնութագրելով երկկողմ հարաբերությունները,Զարիֆը խոսեց տարբեր ոլորտներում երկու երկրի համագործակցության ոլորտների մասին:

Անդրադառնալով երկու երկրի հարաբերություններին, Սինգապուրի նախագահ Հալիմե Յաաղուբն ընդգծել է բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, տարածաշրջանային ու միջազգային հարցերը Իրանի ԱԳ նախարարի ու Սինգապուրի նախագահի բանակցության առանցքն են կազմել:

Իրանի ԱԳ նախարարն այսօր առավոտյան նաև հանդիպել ու բանակցել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվյան Բալակրիշնանի հետ:

Իրանի ԱԳ նախարարը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի(ASEAN) 51-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով այցելել է Սինգապուր: