Զարիֆը Սինգապուրում հանդիպել է Չինաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i96410-Զարիֆը_Սինգապուրում_հանդիպել_է_Չինաստանի_և_Ինդոնեզիայի_ԱԳ_նախարարների_հետ
Իրանի ԱԳ նախարարը Սինգապուրում առանձին հանդիպում է ունեցել Չինաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 03, 2018 13:40 Asia/Tehran
  • Զարիֆը Սինգապուրում  հանդիպել է Չինաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարների հետ

Իրանի ԱԳ նախարարը Սինգապուրում առանձին հանդիպում է ունեցել Չինաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) 51-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Սինգապուրում գտնվող Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր Վանգ Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Չինաստանը կարևոր երկիր  և Իրանի ռազմավարական գործընկերն է»:

Նա ընդգծել է երկկողմ հարաբերությունների պահպանման և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ձեռքբերումներից Իրանի օգտվելու համար նոր ելքեր գտնելու անհրաժեշտությունը:

Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին ևս ընդգծելով ,որ Իրանի ու Չինաստանի հարաբերությունները եղբայրական ու ռազմավարական բնույթ են կրում, ասել է.«Երկու երկրները կշարունակեն իրենց սերտ համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային բոլոր ոլորտներում,հատկապես ՀԳՀԾ-ի պահպանման հարցում»:

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր հատկապես տնտեսական համագործակցությունները,ՀԳՀԾ-ն և տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցեր: