Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի կառավարության ու նախագահի հետ
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն ասել է.«Ամերիկացիները բանակցող չեն և եթե մի օր հարկ լինի բանակցության, հնարավոր չէ ԱՄՆ-ի այս կառավարության ու նախագահի հետ:
Առանց նախապայմանի Իրանի հետ բանակցելու ԱՄՆ-ի նախագահի առաջարկության մասին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզներում Հոջաթոլէսլամ Քազեմ Սեդիղին հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն անհնար է դարձրել այդ երկրի գործող կառավարության հետ վերստին բանակցելը:
Հուլիսի 30-ին, Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է առանց նախապայմանի Իրանի հետ բանակցել: Թրամփն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ մայիսի 8-ին, Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով և ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելով, հայտարարեց,որ վերսկսում է Իրանի դեմ միջուկային շրջափակումները:
Անդրադառնալով օգոստոսի 5-ին՝ իսլամ դավանող մարդու իրավունքների օրվան, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն ասել է.«Որոշ երկրներ միայն մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ են և քիմիական ռումբերով ու անմեղ ժողովրդին սպանելով են ցույց են տալիս իրենց իրական դեմքն աշխարհում»: