ԱՄՆ-ը ակնհայտ աջակցություն է ցուցաբերում Իրանում փողոցային անկարգություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i96445-ԱՄՆ_ը_ակնհայտ_աջակցություն_է_ցուցաբերում_Իրանում_փողոցային_անկարգություններին
Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը բացահայտորեն ջանքեր է գործադրում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը տապալելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 07:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ակնհայտ աջակցություն է ցուցաբերում Իրանում փողոցային անկարգություններին

Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը բացահայտորեն ջանքեր է գործադրում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը տապալելու համար:

Այս կապակցությամբ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով  Թրամփը հայտարարեց Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին: Այս քայլով ԱՄՆ-ը իրականում մտավ տնտեսական պատերազմի մեջ, նպատակ ունենալով ստեղծել լայնածավալ աղքատություն եւ անհանգստություն Իրանում: Սա մի քաղաքկանություն է, որը կոչվում է «աղքատություն և ապստամբություն»: Վաշինգտոնը  փորձում է աղքատություն տարածելով՝ աջակցել Իրանում հրապարակային բողոքներին:

Այս կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղարությունն ուրբաթ օրը թուիթերյան էջում գրել է. «Վաշինգտոնն աջակցում է Իրանում հրապարակային բողոքներին»: ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Մայք Փենսը հուլիսի 23-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնն իր աջակցությունն է հայտնում Իրանում բողոքի հրապարակային ակցիաներին:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնը քարոզչական նոր արշավ է սկսել ԻԻՀ-ի դեմ, որի նպատակն է անհանդարտություններ առաջացնել Իրանում:

Վաշինգտոնիը փորձում է տնտեսական ճնշում գործադրելով՝ Իրանին սնանկացնել և Իրանին ստիպել թույլ դիրքերից բանակցել ԱՄՆ-ի հետ:  ԱՄՆ-ը փորձում է նաև Թեհրանից միակողմանի արտոնություն կորզել:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ տնտեսական պատժամիջոցներով կարող է Իրանին ստիպել հանձնվելու ԱՄՆ-ի պահանջներին: Ամերիկացիներն ընդգծում են, որ խիստ պատժամիջոցներ գործադրելով, տնտեսական պատերազմ հայտարարելով ու հոգեբանական ճնշումներ գործադրելով կարող են Իրանում դժգոհություններ առաջացնել:

Այս քաղաքականությունը նշանակում է՝ միջամտել  Իրանի ներքին գործերին, որը  լիովին հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Միևնույն ժամանակ՝ Թրամփի մոտեցումը Իրանի նկատմամբ ցույց է տալիս, որ նա պատկերացում չունի Իրանի և իրանցիների մասին:

Անցյալ քառասուն տարվա փորձը ցույց է տվել, որ ավելի մեծ արտաքին ճնշումը Իրանի վրա ավելացել է ներքին համերաշխությունն ու միասնությունը:

Իրանցիներն այժմ ավելի են հիասթափված ԱՄՆ-ից, և հատկապես, ներկա իրավիճակում նրանք չեն ընդունում բանակցել Վաշինգտոնի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին հունիսի 27-ին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի խոնարհվի ագրեսորի և  բռնապետի դիմաց: Նա ընդգծել է,  որ Իրանը կդիմակայի Միացյալ Նահանգներին և նրանց պարտության կմատնի: Իրանի ժողովուրդը բազմիցս դիմակայել է ԱՄՆ-ի սադրանքներին և այժմ ԱՄՆ-ը մեկուսացվել է աշխարհում: Հաշվի առնելով Իրանի լիակատար հավատարմությանը ՀԳՀԾ-ին, մյուս երկրները, հատկապես 4+1 խմբի անդամները, հիմքեր չունեն Իրանի դեմ շրջափակումների հարցով աջակցել ԱՄՆ-ին:

Իրականում, աշխարհն այժմ միավորվել է Թրամփի դեմ և մերժում է  հակաիրանական քայլերը: Այժմ  աշխարհը լավ գիտի Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական մոտեցման մասին: ԱՄՆ-ի թշնամությունը Իրանի հանդեպ առաջացել է Իրանի Իսլամական Հանրապետության հակաիմպերիալիստական պայքարի և Վաշինգտոնի դեմ ցուցաբերած դիմադրության արդյունքում: 

ԻԻՀ համակարգը տապալելու ուղղությամբ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը միայն կբարձրացնի Իրանի ազգային համերաշխությունը և կխթանի նրանց միասնությունը: