Թեհրանում մեկնարկել է շինարարության ոլորտի 18-րդ միջազգային ցուցահանդեսը
Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է շինարարության ոլորտի 18-րդ միջազգային ցուցահանդեսը, ավելի քան 900 իրանական ու արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցուցահանդեսին մասնակցած 919 ընկերություններից 804 իրանական և 115-ը արտասահմանյան են:
Թեհրանում անցկացվող շինարարության 18-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ Թուրքիայից, Չինաստանից, Լեհաստանից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Բրազիլիայից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Հոնկոնգից, Շվեյցարիայից, Ավստրալիայից, Ավստրիայից, Ճապոնիայից և Իսպանիայից:
Այս տարվա ցուցահանդեսում ներկայացվել են նոր ձեռքբերումներ, այդ թվում կոնստրուկցիայի թեթևացման և ամրացման արտադրանքեր, զանգվածային կառուցապատման նոր նախագծեր, հին շինությունների վերանորոգման նախագծեր, շինարարական ճակատներ ու պողպատե կառույցներ: