Օգոստոս 10, 2018 18:04 Asia/Tehran
  • ԱՄՀ-ի կանխատեսումն Իրանի ՀՆԱ-ի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ԱՄՀ, Իրանում ՀՆԱ-ն աճող է բնութագրել:

ԱՄՀ-ն իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Իրանի ՀՆԱ-ն 2017 թվականի գնողունակության ցուցանիշի համաձայն 1644 միլիարդ դոլար է եղել և այդ տեսակետից Իրանն աշխարհում զբաղեցնում է 18-րդ տեղը:

ԱՄՀ-ն նաև կանխատեսել է, որ Իրանը 2018. 2019 և 2020 թվականներին պահպանելու է աշխարհի 18-րդ խոշոր տնտեսության դիրքը:

«2021 թվականին թիկունքում թողնելով Իսպանիային, Արաբիային ու Կանադային Իրանը նվաճելու է աշխարհի 15-րդ խոշոր տնտեսության դիրքը»,-ասված է ԱՄՀ-ի զեկույցում:

Համաշխարհային բանկը նույնպես մի զեկույցում հայտարարել է, որ ՀՆԱ-ի տեսակետից Իրանը 2017 թվականին շարունակել է պահպանել աշխարհի 18-րդ խոշոր տնտեսության դիրքը:

ՀՆԱ-ն մի երկրի տնտեսական ամենահիմնական ցուցանիշն է, որը տարեկան, սեզոնային կամ ամսական կարգով հաշվարկվում է մի տարածաշրջանում կամ նման պայմաններում գտնվող երկրների համար: 

Պիտակ