Թբիլիսին ձգտում է Թեհրանի հետ կողմերի հաղթանակի ձևաչափով համագործակցությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i96735-Թբիլիսին_ձգտում_է_Թեհրանի_հետ_կողմերի_հաղթանակի_ձևաչափով_համագործակցությանը
Իրանում Վրաստանի դեսպանն ասել է .«Հաշվի առնելով Թեհրան-Թբիլիսի տնտեսական համագործակցության զարգացման համար առկա հնարավորությունները, Վրաստանը ցանկանում է կողմերի հաղթանակի ձևաչափով համագործակցել Իրանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2018 12:37 Asia/Tehran
  • Թբիլիսին ձգտում է Թեհրանի հետ կողմերի հաղթանակի ձևաչափով համագործակցությանը

Իրանում Վրաստանի դեսպանն ասել է .«Հաշվի առնելով Թեհրան-Թբիլիսի տնտեսական համագործակցության զարգացման համար առկա հնարավորությունները, Վրաստանը ցանկանում է կողմերի հաղթանակի ձևաչափով համագործակցել Իրանի հետ:

Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, Թեհրանում Իրանի և Վրաստանի պալատի պաշտոնական բրոքերային գրասենյակի բացման արարողության ժամանակ Իոսեպ Չախվաշվիլին ասել է .«Իրանցի ներդրողները կարող են Վրաստանում արդյունաբերական արհեստանոցներ ստեղծելով առանց մաքսային սակագների իրենց ապրանքները հասցնել եվրոպական երկրներ և Չինաստան»:

Իրանի և Վրաստանի համատեղ պալատի նախագահ Ֆաթիմա Մողիմին ասել է .«Արտասահմանցի ներդրողների համար հնարավորություններ ստեղծելով, Վրաստանը կարող է դառնալ դեպի Եվրոպական շուկա Իրանի տնտեսվարողների մուտքի ճանապարհը»:

«Մինչ այժմ Իրանից երեք տնտեսական պատվիրակություններ Վրաստան են մեկնել ՝ այդ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով».-ասել է Մողիմին: