Վիեննայում Իրանի ներկայացուցչի հանդիպումը ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի տնօրենի հետ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ, դեսպանը հանդիպում և զրույց է ունեցել Վիեննայում Ինդոնեյզիայի ներկայացուցիչ, դեսպան, ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի այս շրջանի տնօրեն՝ Դարմանսջահ Ջումալայի հետ:
ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Վիեննայում Ինդոնեյզիայի ներկայացուցիչը հույս է հայտնել, միջազգային կազմակերպություններում առավել քան երբևե ընդլայնվեն Իրան-Ինդոնեյզիա հարաբերությունները:
Նա նշել է, որ միջազգային կազմակերպություններում, այդ թվում Չմիավորման շարժման կազմակերպությունում և 77 զարգացող երկրների խմբում պետք է ընդլայնվեն Իրան-Ինդոնեյզիա համագործակցությունները այդ խմբերի առաքելությունների ու նպատակների շրջանակում:
«Ակնկալվում է, որ այս նիստին ներկայացվող ՄԱԳԱՏԷ-ի գերատեսչի զեկույցն ինչպես անցյալում հաստատելու է Իրանի հանձնառությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ և կառուցողական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»,-ասել է Վիեննայում Ինդոնեյզիայի ներկայացուցիչ, դեսպան, ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի այս շրջանի տնօրենը:
Հանդիպման ժամանակ, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ, դեսպան՝ Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Չնայած ԱՄՆ-ի կառավարության խափանարարություններին և ՀԳՀԾ-ից կամայականորեն հրաժարվելու այդ երկրի քայլին, ԻԻՀ շարունակում է համատեղ համագործակցություններն ու բազմակողմանի մոտեցումները: