Իրանի ու Ռուսաստանի նախագահները բանակցել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i96779-Իրանի_ու_Ռուսաստանի_նախագահները_բանակցել_են_երկկողմ_տարածաշրջանային_ու_միջազգային_հարցերի_շուրջ
Իրանի ու Ռուսաստանի նախագահները բանակցել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Օգոստոս 12, 2018 17:34 Asia/Tehran
  • Իրանի ու Ռուսաստանի նախագահները բանակցել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ

Իրանի ու Ռուսաստանի նախագահները բանակցել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Ղազախստանում կայացած  մերձկասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովի շրջանակում, ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին կարևորել է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնումը:

«Կասպից ծովը պետք է ճանաչվի խաղաղության ու բարեկամության ծով և ընդլայնի ափամերձ երկրների բարեկամությունն ու համագործակցությունը»,-ասել է ԻԻՀ նախագահը:

Անդրադառնալով Իրան-Ռուսաստան ընդլայնվող հարաբերություններին, Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է երկուստեք հետաքրքրող հարցերի և փոխադարձ շահերի շրջանակում Թեհրանի հետ ընդլայնել հարաբերությունները:

ՀԳՀԾ-ն միջազգային կարևոր համաձայնություն բնութագրելով, Պուտինն ընդգծել է տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերի շուրջ երկու երկրների պատասխանատուների համագործակցությունն ու բանակցությունը: