Զարիֆ.«ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի ներկայության շարունակում է իր գոյությունը»
Նշելով, որ ԱՄՆ շրջափակում գործադրելու մոլի է դարձել, Իրանի արտգործնախարարն ասել է, որ ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի ներկայության շարունակում է իր գոյությունը:
CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ը հիվանդագին կերպով մոլի է շրջափակում կիրառելու հարվում: Անգամ նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի օրոք, այդ երկիրն ավելի շատ պնդում էր գործադրել չվերացրած շրջափակումները, քան իր հանձնառությունները չեղարկած շրջափակումների նկատմամբ»:
Անդրադառնալով 1953թ. օգոստոսի 19-ին, Իրանի կառավարության դեմ տեղի ունեցած ամերիկյան հեղաշրջմանը, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ը դեռ ենթադրում է, որ համագործակցում է կառավարության հետ, որ Իրանում իշխանության հասավ 1953թ. հեղաշրջումից հետո, ուստի ամերիկացիները պետք է արթնանան միամիտ քնից»:
Մերժելով ԱՄՆ-ի հետ բանակցելը, Իրանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ն քննություն էր ԱՄՆ-ի համար: Սակայն այդ երկիրը շատ դյուրին խախտեց այդ համաձայնությունը և չի կարելի բանակցության հարցով նորից վստահել ԱՄՆ-ին:
Անդրադառնալով վերջին 40 տարիների ընթացքում, Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կառավարության ճնշումներին, Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը դիմակայում է ԱՄՆ-ի ճնշումներին և այդ ճնշումներն անազդեցիկ են իրանցիների վրա: