Զարիֆ.«ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի ներկայության շարունակում է իր գոյությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i97089-Զարիֆ._ՀԳՀԾ_ն_առանց_ԱՄՆ_ի_ներկայության_շարունակում_է_իր_գոյությունը
Նշելով, որ ԱՄՆ շրջափակում գործադրելու մոլի է դարձել, Իրանի արտգործնախարարն ասել է, որ ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի ներկայության շարունակում է իր գոյությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2018 07:17 Asia/Tehran
  • Զարիֆ.«ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի ներկայության շարունակում է իր գոյությունը»

Նշելով, որ ԱՄՆ շրջափակում գործադրելու մոլի է դարձել, Իրանի արտգործնախարարն ասել է, որ ՀԳՀԾ-ն առանց ԱՄՆ-ի ներկայության շարունակում է իր գոյությունը:

CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ը հիվանդագին կերպով մոլի է շրջափակում կիրառելու հարվում: Անգամ նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի օրոք, այդ երկիրն ավելի շատ պնդում էր գործադրել չվերացրած շրջափակումները, քան իր հանձնառությունները չեղարկած շրջափակումների նկատմամբ»:

Անդրադառնալով 1953թ. օգոստոսի 19-ին, Իրանի կառավարության դեմ տեղի ունեցած ամերիկյան հեղաշրջմանը, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ը դեռ ենթադրում է, որ համագործակցում է կառավարության հետ, որ Իրանում իշխանության հասավ 1953թ. հեղաշրջումից հետո, ուստի ամերիկացիները պետք է արթնանան միամիտ քնից»:

Մերժելով ԱՄՆ-ի հետ բանակցելը, Իրանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ն քննություն էր ԱՄՆ-ի համար: Սակայն այդ երկիրը շատ դյուրին խախտեց այդ համաձայնությունը և չի կարելի բանակցության հարցով նորից վստահել ԱՄՆ-ին:

Անդրադառնալով վերջին 40 տարիների ընթացքում, Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կառավարության ճնշումներին, Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը դիմակայում է ԱՄՆ-ի ճնշումներին և այդ ճնշումներն անազդեցիկ են իրանցիների վրա: