Հարավային իրանահայության առաջնորդը դատապարտել է Թրամփի հակաիրանական քայլերը
https://parstoday.ir/hy/news/iran-i97227-Հարավային_իրանահայության_առաջնորդը_դատապարտել_է_Թրամփի_հակաիրանական_քայլերը
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Սպահանի ու հարավային իրանահայության առաջնորդը դատապարտել է վերջերս ԱՄՆ նախագահի կողմից իրականացված ՀԳՀԾ-ից դուրս գալու և հակաիրանական շրջափակումները խստացնելու քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2018 08:56 Asia/Tehran
  • Հարավային իրանահայության առաջնորդը դատապարտել է Թրամփի հակաիրանական քայլերը

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Սպահանի ու հարավային իրանահայության առաջնորդը դատապարտել է վերջերս ԱՄՆ նախագահի կողմից իրականացված ՀԳՀԾ-ից դուրս գալու և հակաիրանական շրջափակումները խստացնելու քայլերը:

Հինգշաբթ օրը Սպահանի հայության անունից հրապարակած հաղորդագրությամբ Սպահանի ու հարավային իրանահայության հոգևոր առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը շեշտել է.«ՀԳԾ-ից դորս գալը և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումն ի զորու չեն խարխլել ու փշրել Իրանի ժողովրդի ամուր կամքն ու վճռակամությունը»:

Եպս. Քէչէճեանը հավելել է.«ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը ոչ միայն ոնտահարում են մարդկային ամենանախնական իրավունքները այլև ծայրահեղականության տարածման պատճառ են դառնում»:

Սպահանի և հարավային իրանահայության կրոնական առաջնորդը հավաստել է.«Մարդկային ու քրիստոնեական սկզբունքների հիմունքով արդարատենչ ու խաղաղատնեչ կառավարություններին ու պատասխանատուներին կոչ եմ անում դատապարտել ԱՄՆ-ի պետայրերի քաղաքականություններն ու քայլերը և հանուն մարդկային արժեքների, համաշխարհային խաղաղության, հարգանքի ու միաբանության, արդարացի լուծում գտնելու համար կարգի ու գիտակցության հրավիրել ԱՄՆ նախագահին ու այդ երկրի պետայրերին: