Ղասեմի.«Թրամփը բախվում է տարբեր տեսակետների հետ»
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգների նախագահը միայնակ չի կարող անել այն, ինչ նրան դուր է գալիս, քանի որ նա բախվում է աշխարհի մի շարք երկրների տարբեր տեսակետների հետ»:
Բահրամ Ղասեմին ասել է.-«ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո Դոնալդ Թրամփի կառավարությունն ավելի է մեկուսացել, քանի որ խախտել է միջազգային պարտավորությունը և անտեսել ՄԱԿ-ի բանաձևն ու նույնիսկ իր դաշնակիցների տեսակետները»:
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Անկասկած այլ պետությունների, հատկապես Եվրամիության անդամ պետությունների քաղաքականությունը, հաշվի առնելով նրանց և ԱՄՆ-ի միջև կապի մակարդակը, կարող է ազդել միջազգային հարաբերությունների վրա, կարող է մեծապես փոփոխել Թրամփի քաղաքականությունը և նրան ավելի շատ ծանոթանալ այսօրվա աշխարհի, Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի և Իրանի իրողությունների հետ»:
Ղասեմին հավելել է.-«Ամերիկացի պետական գործիչների համար կարևոր է հասկանալ, որ Ամերիկայի համար լավագույն պայմանները ՀԳՀԾ-ին վերադառնալն է, ինչպես նաև պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը վարելու սովորույթից հրաժարվելը»: