Ղասեմի.«Թրամփը բախվում է տարբեր տեսակետների հետ»
https://parstoday.ir/hy/news/iran-i97237-Ղասեմի._Թրամփը_բախվում_է_տարբեր_տեսակետների_հետ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգների նախագահը միայնակ չի կարող անել այն, ինչ նրան դուր է գալիս, քանի որ նա բախվում է աշխարհի մի շարք երկրների տարբեր տեսակետների հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2018 12:50 Asia/Tehran
  • Ղասեմի.«Թրամփը բախվում է տարբեր տեսակետների հետ»

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգների նախագահը միայնակ չի կարող անել այն, ինչ նրան դուր է գալիս, քանի որ նա բախվում է աշխարհի մի շարք երկրների տարբեր տեսակետների հետ»:

Բահրամ Ղասեմին ասել է.-«ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո Դոնալդ Թրամփի կառավարությունն ավելի է մեկուսացել, քանի որ խախտել է միջազգային պարտավորությունը և անտեսել  ՄԱԿ-ի բանաձևն ու նույնիսկ իր դաշնակիցների տեսակետները»:

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Անկասկած այլ պետությունների, հատկապես Եվրամիության անդամ պետությունների քաղաքականությունը, հաշվի առնելով նրանց և ԱՄՆ-ի միջև կապի մակարդակը, կարող է ազդել միջազգային հարաբերությունների վրա,  կարող է մեծապես փոփոխել Թրամփի քաղաքականությունը և նրան ավելի շատ ծանոթանալ այսօրվա աշխարհի, Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի և Իրանի իրողությունների հետ»:

Ղասեմին հավելել է.-«Ամերիկացի պետական գործիչների համար կարևոր է հասկանալ, որ Ամերիկայի համար լավագույն պայմանները ՀԳՀԾ-ին վերադառնալն է, ինչպես նաև պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը վարելու սովորույթից հրաժարվելը»: