Երկրաշարժ Իրանի Քերմանշահ նահանգի Թազեաբադ քաղաքում
Իրանի արևմտյան Քերմանշահի նահանգապետարանի արտակարգ իրավիճակների կառավարման գերատեսուչը հայտարարել է, որ կիրակի առավոտյան, Սալաս Բաբաջանիի Թազեաբադ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվեց երկու և վիրավորվեց 310 մարդ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռեզա Մահմուդիանն ասել է. «Ռիխտերի սանդղակով 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժը կիրակի առավոտյան ժամը 2։43։25-ին ցնցել է Սալաս Բաբաջանիի Թազեաբադ քաղաքի մերձակա տարածքները:
Թեհրան համալսարանի սեյսմոլոգիայի կենտրոնի հաղորդման համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 8կմ խորության վրա:
Քերմանշահի նահանգապետարանի արտակարգ իրավիճակների կառավարման գերատեսուչը հավելելէ. «Այս պահին փրկարար ուժերը ներկա են Թազեաբադ քաղաքում ու մերձակա տարածքներում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օժանդակություն ցուցաբերեն ժողովրդին»:
2017 թվականի նոյեմբերի 17-ին ռիխտերի սանդղակով 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Իրանի արևմտյան տարբեր տարածքներ, այդ թվում Քերմանշահ նահանգը, որի հետևանքով զոհվեց 483 և վիրավորվեց ավելի քան 12 հազար մարդ: