Զարիֆ .«Ամերիկացիները կենտրոնացել են հոգեբանական պատերազմի վրա»
ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Ամերիկացիները հիմնականում կենտրոնացել են հոգեբանական պատերազմի վրա: Նրանց ջանքերն ուղղված են իրանցիների և ԻԻՀ-ի միջազգային գործընկերների վրա հոգեբանական ճնշման ավելացման վրա»:
Կիրակի օրը Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հեռուստատային եթերում ասել է.«Հաշվի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և ստեղծված հոգեբանական մթնոլորտը, այսօր հանգամանքները տարբերվու են»:
«Ոչ մի բազմակողմ համաձայնագիր չի կարող լինել այն բոլորը, որը կարևորում են կողմերը : Ինչպես ամերիկացիներն են ասում, միջուկային գործարքը պատմության վատագույն համաձայնությունն է և չի կարողացել ապահովել նրանց բոլոր շահերը».-հավաստիացրել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
Նշելով, որ ԻԻՀ-ը տարբերվում է տարածաշրջանի մյուս երկրներից, նախարար Զարիֆն ասել է .«Տարածաշրջանի երկրները փորձում են սպառազինություններ գնելով, ապահովել իրենց անվտանգությունը: Մինչդեռ ԻԻՀ-ը ժողովրդին է համարում իր անվտանգության , զարգացման ու առաջընթացի երաշխիքը: Հենց այդ պատճառով են եղել 40 տարիների ճնշումները, սակայն ժողովուրդը կարողացել է դիմանալ այդ ճնշումներին»:
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է .«ԱՄՆ-ը ձախողել է իր ամենամոտ դաշնակիցների մոտ : Նրանք գործ ունեն ընկերությունների հետ ՝ նրանց պաշտոնապես սպառնալով: Այսինքն հոգեբանական մթնոլորտ ստեղծելով փորձում են փոխել հանգամանքները»:
«Միջազգային իրողությունն այն է, որ ԱՄՆ-ը, Արաբիան և Իսրայելի ռեժիմը խախտում են բոլոր օրենքները: Դա նշանակում է ճնշման մեխանիզմ, որ ԱՄՆ-ի նման մի երկիր կանգնել է իր ամենամոտ դաշնակից Կանադայի դեմ, որն Իրանի հետ ոչ մի հարաբերություններ չունի».-ասել է Զարիֆը:
Այն օրվանից, երբ Թրամփը դուրս եկավ ՀԳՀԾ-ից, չիրականացան ամերիկացիների նպատակները : Ուստի նրանք դիմեցին տարբեր քայլերի ՝ առաջարկեցին բանակցել Իրանի հետ և Իրանի դեմ ակտի խումբ ձևավորեցին: