12-րդ անգամ ԱԷՄԳ-ն հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին հինգշբաթի օրն ասել է. «12-րդ անընդմդմեջ, ԱԷՄԳ-ն հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «ՀԳՀԾ-ի գործադրման օրից ԱԷՄԳ-ն վերահսկել է ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունները և հնարավորություն է ունեցել ստուգել միջուկային պարտավորություններից Իրանի չշեղվելու փաստը»:
«Զեկույցն ընդգծում է, որ գործակալությունը քննության գործընթացների և տարբեր կառույցներին հասանելիության տեսակետից որևէ խնդիր չի ունեցել»,-նկատել է Ղարիբաբադին:
Վիեննայում հաստատված միջազգային կառույցներում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է. «Այս զեկույցը նաև անդրադարձել է միջուկային շարժիչներ արտադրելու Իրանի ծրագրին և հաստատել է, որ Իրանը գործակալությանն է տրամադրել այդ կապակցությամբ համապատասխան տվյալները»:
ԱԷՄԳ-ն, հունիսի 6-ին հրապարակված իր նախորդ զեկույցում, 11-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ի պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը:
ԱԷՄԳ-ն այն պայմաններում 12-րդ անգամ հաստատուն ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, երբ ԱՄՆ-ն մայիսի 8-ին հրաժարվեց ՀԳՀԾ-ից և հայտարարեց, որ մինչև նոյեմբերի 4-ը կզորայցնի Իրանից նավթի, գազի ու նավթամթերքի արտահանումը: