Իրանի արտգործնախարարության խոսնակ.«Եվրոպան պետք է երաշխավորված գործնական առաջարկներ ներկայացնի Իրանին»
https://parstoday.ir/hy/news/iran-i97630-Իրանի_արտգործնախարարության_խոսնակ._Եվրոպան_պետք_է_երաշխավորված_գործնական_առաջարկներ_ներկայացնի_Իրանին
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եվրոպական կողմը երաշխավորված գործնական առաջարկներ չի ներկայացրել Իրանին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2018 12:54 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարության խոսնակ.«Եվրոպան պետք է երաշխավորված գործնական առաջարկներ ներկայացնի Իրանին»

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եվրոպական կողմը երաշխավորված գործնական առաջարկներ չի ներկայացրել Իրանին»:

Կիրակի օրը, անդրադառնալով  ՀԳՀԾ-ի հարցով Իրան-Եվրամիություն բանակցությունների գործընթացին, Բահրամ Ղասեմին ասել է.«Թեհրանը երաշխավորված գործնական առաջարկներ է սպասում եվրոպական կողմից»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ի հարցով Իրան-Եվրոպա բանակցությունները շարունակվում են, Ղասեմին հավաստիացրել է, որ մինչ օրս Եվրոպայի ներկայացրած առաջարկները բավարար չեն եղել և Իրանը դեռևս գործնական ու երաշխավորված առաջարկություններ չի ստացել:

Նշելով, որ Ասիայի հարավ-արևելյան հատվածը ահաբեկչական խմբերում մարդ ընդգրկելու վայրի է վերածվել, Իրանի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է.«Պարսիցծոցյան ափամերձ երկրները, այդ թվում Սաուդյան Արաբիան, մեծ ծախսեր են արել Ասիայի հարավ-արևելյան շրջաններից ահաբեկիչներ գրավելու համար, սակայն հանրային կարծիքն իրազրկելով հնարավոր է կանխել ահաբեկչական խմբերի տարածումը»: