Իրանի արտգործնախարարության խոսնակ.«Եվրոպան պետք է երաշխավորված գործնական առաջարկներ ներկայացնի Իրանին»
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եվրոպական կողմը երաշխավորված գործնական առաջարկներ չի ներկայացրել Իրանին»:
Կիրակի օրը, անդրադառնալով ՀԳՀԾ-ի հարցով Իրան-Եվրամիություն բանակցությունների գործընթացին, Բահրամ Ղասեմին ասել է.«Թեհրանը երաշխավորված գործնական առաջարկներ է սպասում եվրոպական կողմից»:
Նշելով, որ ՀԳՀԾ-ի հարցով Իրան-Եվրոպա բանակցությունները շարունակվում են, Ղասեմին հավաստիացրել է, որ մինչ օրս Եվրոպայի ներկայացրած առաջարկները բավարար չեն եղել և Իրանը դեռևս գործնական ու երաշխավորված առաջարկություններ չի ստացել:
Նշելով, որ Ասիայի հարավ-արևելյան հատվածը ահաբեկչական խմբերում մարդ ընդգրկելու վայրի է վերածվել, Իրանի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է.«Պարսիցծոցյան ափամերձ երկրները, այդ թվում Սաուդյան Արաբիան, մեծ ծախսեր են արել Ասիայի հարավ-արևելյան շրջաններից ահաբեկիչներ գրավելու համար, սակայն հանրային կարծիքն իրազրկելով հնարավոր է կանխել ահաբեկչական խմբերի տարածումը»: