Իրանը զգուշացրել է Եվրոպային՝ ՀԳՀԾ-ի շրջանակում Թեհրանի շահերն չապահովվելու հետևանքների կապակցությամբ
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը Եվրոպային զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի շահերը չապահովվելու լուրջ հետևանքների մասին:
Քյամալ Խառազին այսօր Թեհրանում Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալիստեր Բըրթի հետ հանդիպման ժամանակ հստակեցրել է.«Երեք եվրոպական երկրներ՝ Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան մինչ այսօր չեն կարողացել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերն ապահովելու համար»:
Խարազին հավելել է.«Շրջափակումներն ու ճնշումները և ՀԳՀԾ-ի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման հարցում Եվրոպական երկրների կողմից արագ քայլեր չձեռնարկելը, լուրջ հետևանքներ են ունենալու»:
Եմենի ճգնաժամի մասին Խառազին ասել է.«Պետք է քայլեր ձեռնարկել Արաբիայի կողմից ռմբակոծությունները դադարեցնելու համար: Եթե Բրիտանիան ցանկանում է, որ Եմենի պատերազմն ավարտվի, պետք է հրաժարվի Արաբիային զենք վաճառել և Եմենի դեմ ագրեսորների կոալիցիայից պահանջի վերջ դնել պատերազմին»:
Խառազին նաև ընդգծել է.«Եվրոպան, հովանավորելով ահաբեկչական խմբավորումներին աջակցող երկրներին, մեծ սխալ է թույլ տվել Սիրիայում»:
Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալիստեր Բըրթը, նշելով, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ Բրիտանիայի դիրքորոշումն ամբողջությամբ տարբերվում է ԱՄՆ-ի դիրքորոշումից, ասել է.«Ոչ միայն Իրանը, այլև Եվրոպան է դարձել ԱՄՆ կառավարության սխալ քաղաքականությունների զոհը»: