Ղասեմի .«Իրանը ներկա է Սիրիայում, ի աջակցություն այդ երկրի կառավարության»
https://parstoday.ir/hy/news/iran-i97669-Ղասեմի_._Իրանը_ներկա_է_Սիրիայում_ի_աջակցություն_այդ_երկրի_կառավարության
«Իրանի իսլամական հանրապետությունը շարունակում է որպես Սիրիայի կառավարության աջակից, մնալ այդ երկրում և շարունակելու է իր խորհրդատվական օգնությունը, քանի դեռ Դամասկոսը կունենա դրա կարիքը».-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2018 12:48 Asia/Tehran
  • Ղասեմի .«Իրանը ներկա է Սիրիայում,  ի աջակցություն այդ երկրի կառավարության»

«Իրանի իսլամական հանրապետությունը շարունակում է որպես Սիրիայի կառավարության աջակից, մնալ այդ երկրում և շարունակելու է իր խորհրդատվական օգնությունը, քանի դեռ Դամասկոսը կունենա դրա կարիքը».-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Երկուշաբթի օրը կայացած շաբաթական ասուլիսում, պատասխանելով Սիրիայի Իդլիբ քաղաքի իրադարձությունների , ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Թուրքիա և Սիրիա կատարած այցի մասին լրագրողների հարցերին, Բահրամ Ղասեմին ասել է.«Իդլիբը որպես ահաբեկիչների վերջին կենտրոն, առանձնակի բարդություն էր ներկայացնում, իսկ Սիրիայի կառավարությունը վճռակամ է աղետին վերջ դնելու հարցում»:

Անդրադառնալով սեպտեմբերի 7-ին Թեհրանում սպասվող Սիրիայի մասին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների նիստին, Ղասեմին հավելել է.«Իրանը լավատես է նիստի հարցում, համոզված լինելով, որ Սիրիայի շուրջ բանակցությունները կարող են օգնել այդ երկրին՝ նպաստելով ահաբեկչության դեմ պայքարի արդյունավորմանը»:

Խոսելով Իրաքի քաղաքական զարգացումների և նոր կառավարության ձևավորման հարցում այդ երկրի քաղաքական տարբեր թևերի ջանքերի մասին, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Իրաքի քաղաքական նոր դասավորումներում Իրանի ունեցած դերի մասին կատարած հայտարարություններն անհիմն են և այդ կապակցությամբ անհրաժեշտ քայլերն արվել են»:

Միջինարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրների գծով Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալիստեր Բերթի Թեհրան կատարվելիք այցի մասին Ղասեմին ասել է.«Այցը նախատեսված էր երկու երկրի ղեկավարների  փոխայցելությունների շրջանակում: Հանդիպումների անցյալ փուլը կայացել է Լոնդոնում, երկու հանդիպումներ եղել են Թեհրանում ՝ Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությամբ»: