Ջաբերի Անսարին տեղեկացրել է եռակողմ նիստի բանաձևի վերջնականացման մասին
Քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը հայտնել է Սիրիայի խնդրի վերաբերյալ Իրան-ՌԴ-Թուրքիա երրորդ եռակողմ նիստի բանաձևի վերջնականացման մասին:
Սիրիայի հարցով Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագանհերի եռակողմ նիստն անցակցվում է այսօր՝ Թեհրանոմ:
Հինգշաբթի երեկոյան Իրանի ռադիո-հեռուտատեսության 2-րդ ալիքին տված հարցազրույցում, քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնական Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարաին հավելել է.«Թեհրանի նիստն անցկացվում է այն ժամանակ, երբ Սիրիայի տարածքների մեծ մասը մաքրվել են ահաբեկիչներից և ահաբեկիչները միայն ներկա են այդ երկրի Իդլիբ նահանգում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն նիստին մասնակցող երեք երկրներին էլ թիրախ է դարձրել ու շրջափակման է ենթարկել»:
Ջաբերի Անսարին հավելել է.«Երեք երկրների ավագ ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում նիստի բանաձև վերջնականացվեց ու նախագահների հաստատումն ստանալու դեպքում կհրապարակվի որպես Թեհրանի նիստի փաստաթուղթ»:
Ահաբեկչության դեմ պայքարի շարունակման կարևորումը, փախստականների վերադարձը և ու նրանց բնակեցնելու անհրաժեշտությունը ու նույնպես Սիրիայի պատերազմում ձարբակալվածների ու անհետ կորածների խնդիրները ներկայացնելով որպես փաստաթղթում արծարծված խնդիրներ, Ջաբերի Անսարին շեշտել է.«Այս հարցին վերահասություն տալու և փոխանակման խնդրի դյուրացման համար ստեղծվել է «Փոխանակման կոմիտե» անունով հատուկ հանձնաժողով»: