Գեներալ Հաթամի. ԱՄՆ-ն քաոս է առաջացրել միջազգային համակարգում
Իրանի զինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն քաոս է առաջացրել միջազգային համակարգում և օգտագործում է ցանկացած միջոց, ներառյալ ահաբեկչական խմբերին, իր նպատակներին հասնելու համար:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Պեկինում, Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ Ժանգ Յու Շայի հետ հանդիպման ժամանակ, Գեներալ Ամիր Հաթամին ասել է.-«Միջազգային կանոնակարգերի խախտումները, առևտրային պատերազմը և ՀԳՀԾ-ից ու Փարիզի կլիմայական պայմանագրից դուրս գալը, այն գործողություններն են, որոնցով Միացյալ Նահանգները խախտել է համախարհային կայունությունն ու անվտանգություն»:
Գեներալ Ամիր Հաթամին հավելել է.-«Սիրիայի ժողովուրդը, կառավարությունը, սիրիական զինված ուժերը և նրանց դաշնակիցները, ներառյալ Լիբանանը, Իրանը, Ռուսաստանը և Հզբոլլահը, սկսել են սիրիական տարածքի զանգվածային ազատագրումը»:
Գեներալ Հաթամին և Ժանգ Յու Շիյան բանակցել են խաղաղություն, կայունություն և անվտանգություն ապահովելու համար Իրան-Չինաստան տարածաշրջանային համագործակցության շուրջ: Կողմերն ընդգծել են պաշտպանության ոլորտում Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության անհրաժեշտությունը:
Իրանի պաշտպանության նախարարը ուրբաթ օրը Պեկինում հանդիպում է ունեցել նաև Չինաստանի պաշտպանության նախարարի հետ: