Ամիր Աբդոլլահյան.«Ճապոնիան կարեւոր գործընկեր է Իրանի համար Արեւելյան Ասիայում»
Միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը դրական է գնահատել ԻԻՀ-ի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների գործընթացը եւ ասել, որ Թեհրանը Ճապոնիային համարում է Արեւելյան Ասիայում ամենակարեւոր քաղաքական եւ տնտեսական գործընկերը:
Չորեքշաբթի օրը, Թեհրանում Ճապոնիայի դեսպան Հիրոյասո Կոբայաշիի հետ հանդիպման ընթացքում, Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Միացյալ Նահանգների միակողմանի ճնշումը չի կարող ազդել Թեհրանի եւ Տոկիոյի միջեւ երկարատեւ հարաբերությունների վրա»:
Ողջունելով միջազգային ու տարածաշրջանային հարցերով երկու երկրների խորհրդարանական պաշտոնյաների երկխոսությունների շարունակումը, Ամիր Աբդոլլահյանը հավաստել է.«Իրանի քաղաքականությունը միշտ հիմնված է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության պահպանման և Պարսից ծոցում ազատ առևտրի ապահովման վրա»:
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հակաիրանական միակողմանի պատժամիջացների վերականգնման, Հիրոյասո Կոբայաշին նշել է. «Ճապոնիան մտել է ԱՄՆ հետ բանակցությունների երրորդ փուլ՝ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները նվազեցնելու համար»: