Ամիր Աբդոլլահյան.«Ճապոնիան կարեւոր գործընկեր է Իրանի համար Արեւելյան Ասիայում»
(last modified Thu, 13 Sep 2018 09:02:46 GMT )
Սեպտեմբեր 13, 2018 13:32 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Ճապոնիան կարեւոր գործընկեր է Իրանի համար Արեւելյան Ասիայում»

Միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը դրական է գնահատել ԻԻՀ-ի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների գործընթացը եւ ասել, որ Թեհրանը Ճապոնիային համարում է Արեւելյան Ասիայում ամենակարեւոր քաղաքական եւ տնտեսական գործընկերը:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում Ճապոնիայի դեսպան Հիրոյասո Կոբայաշիի հետ հանդիպման ընթացքում, Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Միացյալ Նահանգների միակողմանի ճնշումը չի կարող ազդել Թեհրանի եւ Տոկիոյի միջեւ երկարատեւ հարաբերությունների վրա»:

Ողջունելով միջազգային ու տարածաշրջանային հարցերով երկու երկրների խորհրդարանական պաշտոնյաների երկխոսությունների շարունակումը, Ամիր Աբդոլլահյանը հավաստել է.«Իրանի քաղաքականությունը միշտ հիմնված է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության պահպանման և Պարսից ծոցում ազատ առևտրի ապահովման վրա»:

Հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հակաիրանական միակողմանի պատժամիջացների վերականգնման, Հիրոյասո Կոբայաշին նշել է. «Ճապոնիան մտել է ԱՄՆ հետ բանակցությունների երրորդ փուլ՝ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները նվազեցնելու համար»: