Եվրոպայի պասիվությունը, Իրանի կողմից ուրանի հարստացման ծավալի հնարավոր աճը
https://parstoday.ir/hy/news/iran-i98201-Եվրոպայի_պասիվությունը_Իրանի_կողմից_ուրանի_հարստացման_ծավալի_հնարավոր_աճը
Գերմանական Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Եթե Եվրոպան շարունակի իր պասիվ մոտեցումը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլի վերաբերյալ, հավանաբար Իրանը կվերսկսի ուրանի հարստացումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2018 07:49 Asia/Tehran
  • Եվրոպայի պասիվությունը, Իրանի կողմից ուրանի հարստացման ծավալի հնարավոր աճը

Գերմանական Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Եթե Եվրոպան շարունակի իր պասիվ մոտեցումը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլի վերաբերյալ, հավանաբար Իրանը կվերսկսի ուրանի հարստացումը»:

Գերմանական Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Եթե Եվրամիությունը շարունակի չարձագանքել  ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու քայլին,  պետք է սպասի Իրանի կողմից այս դիրքորոշման հետևանքներին»:

Ներկայումս Եվրոպայի համար բանակցելու շատ ժամանակ չի մնացել:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սայեդ Քամալ Խառազին, ով Չինաստան է այցելել, շաբաթ օրը, Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի նախագահ Յան Ժիյամիի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Եվրոպացիների հետ մի քանի բանակցություններ են կայացել, և  եթե Իրանի իրավունքները երաշխավորվեն, ապա  հնարավոր է շարունակել  Համտեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: 

Մայիսին եվրոպացիները առաջարկեցին աջակցել Իրանին, որը կարևոր պարտավորություն էր եւ այժմ պետք է իրագործվի:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն ասել է, որ  Եվրոպան դա   անում է ոչ թե Իրանի, այլ իր ինքնիշխանության և երկարաժամկետ տնտեսական շահերի համար:

Այս առնչությամբ կան երեք հիմնական քննարկումներ.

Որոշել  եվրոպական և ՀԳՀԾ-ի այլ կողմերի դիրքորոշումը` միջազգային այս  պարտավորության հասնելու համար:

Խնդիրն այն է, որ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը  ՀԳՀԾ-ի ստորագրմամբ և ՄԱԳԱՏԷ-ի հաստատումով այրդն փակված հարց է:

Եվրոպական կայունության իրական գնահատականն ԱՄՆ-ի ճնշման և  ուժի դեմ: 

Նման պայմաններում, Անվտանգության Խորհրդի 2231 բանաձևը Իրանին թույլ կտա կրճատել հավատարմության մակարդակը, առանց պայմանավորվածությունից դուրս գալու, շարունակել ուրանի հարստացման գործընթացը:

Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային զենքի հասանելիության մասին ստեղծված անհանգստության հավանականության հարցը միայն պատրվակ է: Քանի որ ՄԱԳԱՏԷ-ի 12 զեկույցները ցույց են տալիս, որ Իրանը կատարել է իր պարտականությունները, և որ Ամերիկայի պնդումները անհիմն են:

Սակայն ՀԳՀԾ-ի հանդեպ եվրոպացիների հավատարմության մասին  պետք է տեսնել, արդյոք Եվրոպան ցանկանում է, որ եվրոպական ընկերություններին հետևեն եվրոպական օրենքներին, թե պարտավոր են հետևել ամերիկյան օրենքներին: 

Եվրամիության մամլո քարտուղար Մայա Կոզիանչիչը հայտարարել է, որ Եվրոպան շարունակելու է Իրանի հետ աշխատել տնտեսական, ներառյալ նավթի ոլորտում:

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է. «Խորհրդակցությունը շարունակվում է ինտենսիվ կերպով եւ սեղանի վրա կան տարբերակներ»:

Ակնհայտ է, որ  եվրոպացիների ներկա իրավիճակում նրանք պետք է որոշեն` արդյոք պատրաստ են գործադրել իրենց հանձնառությունները կամ  նախքան նոյեմբերը հանձնվել Թրամփի քաղաքականություններին և դուրս գալ ՀԳՀԾ-ից: