Եվրոպայի պասիվությունը, Իրանի կողմից ուրանի հարստացման ծավալի հնարավոր աճը
Գերմանական Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Եթե Եվրոպան շարունակի իր պասիվ մոտեցումը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլի վերաբերյալ, հավանաբար Իրանը կվերսկսի ուրանի հարստացումը»:
Գերմանական Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Եթե Եվրամիությունը շարունակի չարձագանքել ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու քայլին, պետք է սպասի Իրանի կողմից այս դիրքորոշման հետևանքներին»:
Ներկայումս Եվրոպայի համար բանակցելու շատ ժամանակ չի մնացել:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սայեդ Քամալ Խառազին, ով Չինաստան է այցելել, շաբաթ օրը, Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի նախագահ Յան Ժիյամիի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Եվրոպացիների հետ մի քանի բանակցություններ են կայացել, և եթե Իրանի իրավունքները երաշխավորվեն, ապա հնարավոր է շարունակել Համտեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
Մայիսին եվրոպացիները առաջարկեցին աջակցել Իրանին, որը կարևոր պարտավորություն էր եւ այժմ պետք է իրագործվի:
ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն ասել է, որ Եվրոպան դա անում է ոչ թե Իրանի, այլ իր ինքնիշխանության և երկարաժամկետ տնտեսական շահերի համար:
Այս առնչությամբ կան երեք հիմնական քննարկումներ.
Որոշել եվրոպական և ՀԳՀԾ-ի այլ կողմերի դիրքորոշումը` միջազգային այս պարտավորության հասնելու համար:
Խնդիրն այն է, որ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ՀԳՀԾ-ի ստորագրմամբ և ՄԱԳԱՏԷ-ի հաստատումով այրդն փակված հարց է:
Եվրոպական կայունության իրական գնահատականն ԱՄՆ-ի ճնշման և ուժի դեմ:
Նման պայմաններում, Անվտանգության Խորհրդի 2231 բանաձևը Իրանին թույլ կտա կրճատել հավատարմության մակարդակը, առանց պայմանավորվածությունից դուրս գալու, շարունակել ուրանի հարստացման գործընթացը:
Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային զենքի հասանելիության մասին ստեղծված անհանգստության հավանականության հարցը միայն պատրվակ է: Քանի որ ՄԱԳԱՏԷ-ի 12 զեկույցները ցույց են տալիս, որ Իրանը կատարել է իր պարտականությունները, և որ Ամերիկայի պնդումները անհիմն են:
Սակայն ՀԳՀԾ-ի հանդեպ եվրոպացիների հավատարմության մասին պետք է տեսնել, արդյոք Եվրոպան ցանկանում է, որ եվրոպական ընկերություններին հետևեն եվրոպական օրենքներին, թե պարտավոր են հետևել ամերիկյան օրենքներին:
Եվրամիության մամլո քարտուղար Մայա Կոզիանչիչը հայտարարել է, որ Եվրոպան շարունակելու է Իրանի հետ աշխատել տնտեսական, ներառյալ նավթի ոլորտում:
Գերմանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է. «Խորհրդակցությունը շարունակվում է ինտենսիվ կերպով եւ սեղանի վրա կան տարբերակներ»:
Ակնհայտ է, որ եվրոպացիների ներկա իրավիճակում նրանք պետք է որոշեն` արդյոք պատրաստ են գործադրել իրենց հանձնառությունները կամ նախքան նոյեմբերը հանձնվել Թրամփի քաղաքականություններին և դուրս գալ ՀԳՀԾ-ից: