Սալեհին Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի համագումարում կարևորել է գործակալությունից Իրանի ակնկալիքները
Երկուշաբթի օրը, Վիեննայում մեկնարկում է ՄԱԳԱՏԷ-ի 62-րդ տարեկան համագումարը: Իրանի նախագահի տեղակալ, ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին, նիստին մասնակցելու նպատակով, Վիեննա է ժամանել:
Գործաակալության գլխավոր նպատակն է պաշտպանել ժողովուրդների իրավունքները միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիայի կիրառման հարցում: Այդ շրջանակում ՀԳՀԾ-ն առիթ է ստեղծել թե դիվանագիտության և թե ՄԱԳԱՏԷ-ի համար մի կողմից Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեության մասին վստահություն առաջացնելու, մյուս կողմից ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակում Իրանի շահերն ապահովելու համար: Այս գործընթացը երկկողմ շարժում է:
Վիեննայի համագումարը կայանում է այն պայմաններում, երբ անցած երկուշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի նիստում ունեցած ելույթում, ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն նշել է, որ Իրանը կատարում է իր հանձնառությունները:
Ամանոն միշտ բարձր է գնահատել Իրանի ինքնազսպվածությունը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմնաիորեն դուրս գալու կապակցությամբ: Դա նշանակում է, որ Իրանը կատարում է իր հանձնառությունները, իսկ մյուս կողմերը, այդ թվում գործակալությունն ու ՀԳՀԾ-ի մյուս անդամները, դեռ չեն կատարել իրենց պարտավորություններն այդ համաձայնության նկատմամբ:
ԱՄՆ-ը պաշտոնապես հրաժարվել է ՀԳՀԾ-ից և վերականգնել է Իրանի դեմ շրջափակումները: Այդ քայլով ԱՄՆ-ը հեղինակազրկել է ՄԱԳԱՏԷ-ին:
Վիեննա կատարած վերջին այցի ընթացքում Ամանոյի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի ասել է.«Այս պայմաններում ՀԳՀԾ-ի մյուս կողմերը պետք է դեմ կանգնեն այդ քայլին և վերականգնեն համաձայնության հավասարակշռությունը»: Ռոհանին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության մակարդակը հարց է, որի մասին որոշում կկայացնի Թեհրանը:
Փորձը ցույց է տվել, որ երբ ՄԱԳԱՏԷ-ն հետևել է ԱՄՆ-ի ու մյուս պետությունների քաղաքական որոշումներին, հեռացել է իր պարտավորություններից:
Իրան խորհրդարանի 9-րդ շրջանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Նոզար Շաֆիին համոզված է, որ վերջին տարիների ընթացքում Իրանի գործի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի մոտեցումը ավելի շատ քաղաքական է եղել:
Շաֆիին հավաստիացրել է, որ վերջին շրջանում Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների մեղմացումը վկայում է միջազգային այդ կառույցում քաղաքական հայացքի գերիշխող լինելու մասին, որովհետև Իրանի միջուկային օբյեկտները նույնն են և ՀԳՀԾ-ից հետո ոչ մի փոփոխության չեն ենթարկվել: Սակայն դրական մոտեցում ենք նկատում նույն օբյեկտների մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներում:
Ակնկալվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն ոչ միայն Իրանի հարցում, այլև իր բոլոր հանձնառություններում անկողմնակալ դիրքորոշում որդեգրի, այդ թվում նաև մտահոգություն հայտնի Իսրայելի ռեժիմի ռազմական բնույթի միջուկային գործունեության կապակցությամբ, որը հրապարակված զեկույցների համաձայն ավելի քան 200 միջուկային մարտագլխիկներ ունի: