ԱԽ-ի նիստն ապացուցեց, որ ԱՄՆ-ն միայնակ է. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i98662-ԱԽ_ի_նիստն_ապացուցեց_որ_ԱՄՆ_ն_միայնակ_է._Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ գումարված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը նույնպես ապացուցեց, որ ԱՄՆ-ն միայնակ է և բոլոր երկրները պաշտպանում են ՀԳՀԾ-ն և ուղղակի կամ անուղղակի բառերով սխալ են համարում ԱՄՆ-ի քայլը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 03:44 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ գումարված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը նույնպես ապացուցեց, որ ԱՄՆ-ն միայնակ է և բոլոր երկրները պաշտպանում են ՀԳՀԾ-ն և ուղղակի կամ անուղղակի բառերով սխալ են համարում ԱՄՆ-ի քայլը»:

Հասան Ռոհանին  չորեքշաբթի  օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանին առընթեր արտասահմանյան ԶԼՄ-ների հետ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է. «Վերջին մեկ տարվա ընթացքում տարածաշրջանային ու միջազգային ամենակարևոր հարցը եղել է բազմակողմ և ՄԱԿ-ի հաստատումն ունեցող համաձայնությունից ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական հրաժարումը»:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ աշխարհի երկրների ղեկավարների ու պատասխանատուների մեծամասնությունը ՀԳՀԾ-ին Թեհրանի հավատարմության շարունակվելը համարում են Իրանի կառավարության հնարամտության արդյունքը: Նրա խոսքերով. «ՄԱԿ-ի ԳԱ-ի այս տարվա նստաշրջանում, աշխարհի երկրների կտրուկ մեծամասնությունը, որպես դիվանագիտական նվաճում, պաշտպանեցին ՀԳՀԾ-ն»:

ԻԻՀ նախագահը պատասխանելով Իրանի հրթիռային ծրագրի մասին հարցմանն ԻԻՀ նախագահն ասել է. «Միջուկային համաձայնությունում հրթիռի կապակցությամբ որևէ թեմա չի շոշափվել, ու եթե մեկը ցանկանում է ոտնահարել իր ստանձնած պարտավորությունը, դրա հարմար պատրվակ չի կարող համարվել»:

«ԱՄՆ-ն պիտի հարգի այլ երկրների ազգային ինքնիշխանությունն ու օրենքները»,-հայտարարել է Ռոհանին ընդգծելով, որ Իրանը տարածաշրջանի որևէ կետում ամերիկացի զորայինների դեմ կռվելու մտադրություն չունի:

ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելուց ու այդտեղ ելույթ ունենալուց, նաև տարբեր երկրների ղեկավարներին հանդիպելուց հետո, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի երեկոյան  վերադարձավ Թեհրան:

Նյու Յորք կատարած ուղևորության ընթացքում Ռոհանին հանդիպում ու զրույց ունեցավ եվրոպական, ամերիկյան ու ասիական տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում Ֆրանսիայի նախագահի, Բրիտանիայի վարչապետի, Վենեսուելայի նախագահի, Կուբայի նախագահի, Իտալիայի վարչապետի, Մալայզիայի վարչապետի և Ճապոնիայի վարչապետի հետ:

ԻԻՀ նախագահի հանդիպումների շարանը եզրափակվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի հետ տեսակցությամբ, որի ընթացքում Հասան Ռոհանին Անտոնիո Գութերեշին կոչ արեց թույլ չտալ, որպեսզի անօրենությունն ու խոստումնադրժությունը սովորական երևույթ  դառնան միջազգային  շրջանակներում: