Զարիֆ.«Եվրոպայի մեխանիզմը թույլ լինելու դեպքում, Իրանը դուրս կգա ՀԳՀԾ-ի համաձայնությունից»
«ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում Եվրոպայի մեխանիզմը թույլ լինելու դեպքում, Իրանը դուրս կգա միջուկային այդ համաձայնությունից».ասել է Իրանի արտգործնախարարը:
Washington Post օրաթերթի տեղեկացմամբ, շաբաթ երեկոյան, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչական գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ եվրոպացիների կողմից ստեղծված ձևաչափը արդյունավետ չլինելու դեպքում, Իրանը հավանաբար կհրաժարվի ՀԳՀԾ-ի համաձայնությունից:
Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալով, եվրոպական երկրները որոշեցին հատուկ ձևաչափ ճշտել Իրանի արտահանումների ու ներկրումների հետ առնչվող վճարումների գործընթացը դյուրացնելու նպատակով, որպեսզի այդպիսով տնտեսական ակտիվիստներին խրախուսեն Իրանի հետ օրինական առևտուր իրականացնելու հարցով:
Զարիֆը նշել է, որ Իրանը մտադիր է նավթի վաճառքը և այլ միջազգային փոխանակումները դոլարի փոխարեն այլ արտարժույթներով իրականացնել և այդպիսով դիմակայել նավթի վաճառքի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներին:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է միջուկային համաձայնությունից Իրանի դուրս գալը հանգեցնի Իրանի դեմ ռազմական հարձակման, Զարիֆը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ը համոզված լիներ, որ հաջողելու է նման հարձակման մեջ, անպայման այդ քայլին գնացած կլիներ: