Ղասեմի. ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի դիրքորոշումը բխում է ԻԻՀ շահերից
https://parstoday.ir/hy/news/iran-i98850-Ղասեմի._ՀԳՀԾ_ի_հարցով_Եվրոպայի_դիրքորոշումը_բխում_է_ԻԻՀ_շահերից
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ Եվրամիության ջանքերը բխում են ԻԻՀ շահերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2018 12:35 Asia/Tehran
  • Ղասեմի. ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի դիրքորոշումը բխում է ԻԻՀ շահերից

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ Եվրամիության ջանքերը բխում են ԻԻՀ շահերից:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի և Եվրոպայի միջև առաջացած համաձայնության կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Բազմաթիվ բանակցություններից և  Նյու Յորքում 4 + 1 խմբի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո որոշվել է շարունակել համագործակցությունը: Նախատեսվում է գործադրել նոր պայմաններում նախագծված մեխանիզմը»:

Եվրոպայի հետ նավթային պայմանավորվածության վերաբերյալ Բահրամ Ղասեմին ասել է.-«Անկասկած, նավթ սնունդի դիմաց բացատրությունը ճիշտ չէ, և ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը փորձում է համագործակցել ԵՄ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ»:

Զարիֆի թուիթի մասին, որում նա ասել էր եթե Եվրամիության մեխանիզմը չգործի, Իրանը դուրս կգա  ՀԳՀԾ-ից, Ղասեմին ասել է.-«Եթե ինչ-ինչ պատճառներով Եվրամիությունն ու մյուս գործընկերները Իրանին չեն տրամադրում անհրաժեշտ երաշխիքներ, դա կարող է ազդել  Իսլամական Հանրապետության որոշման վրա:   Իրանը կհետևի իր ազգային շահերից բխող ուղղությունը»:

Ղասեմին հերքել է այն զեկույցներն ըստ որոնց Մոսկվան պատրաստվում է միջնորդություն անել Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև: Նա ասել էց.«Իրանը չի ճանաչում Սիոնիստական ռեժիմին և երբեք չի ընդունի նման միջնորդություն»:

Իրանի արտգործնախարարության խոսնակը հերթական անգամ դատապարտել է Ահավազի ահաբեկչական հարձակումը եւ ասել. «Ահաբեկչության սպառնալիքի դիմակայելու համար անհրաժեշտ է համահամագործակցություն, սակայն որոշ երկրներ խոչընդոտում են ահաբեկչության դեմ միջազգային պայքարին»: