Թեհրանում դռները բացեց Կապի և տեղեկատվական արդյունաբերության միջազգային 19-րդ ցուցահանդեսը
Իրանի կապի և տեղեկատվական արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդեսը (Iran Telecom 2018) չորեքշաբթի օրը սկսեց իր աշխատանքը:
Իրանի կապի և տեղեկատվական արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդեսում կապի ոլորտում ակտիվ ներքին ու նաև տարբեր երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Չինաստանի ընկերությունները, ներկայացրել են իրենց վերջին նվաճումները:
Ցուցահանդեսի տարբեր բաժիններում ներկայացված են ինտերնետի, կրիպտոարժույթի և գյուղական կապի ծածկույթի ընդլայնման ոլորտների վերջին նորությունները:
Իրանի կապի և տեղեկատվական արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են 230 ներքին ընկերություններ և արտադրական միավորներ և 25 արտասահմանյան ընկերություններ:
Ցուցահանդեսն աշխատելու է մինչև հոկտեմբերի 6-ը: