-
Բաղայի. Իմամի հիշատակն Իրանի և աշխարհի հիշողության մեջ ավելի քան երբևէ կենդանի է
Հունիս 05, 2026 10:18Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իմամ Խոմեյնու՝ որպես 20-րդ դարի ամենաազդեցիկ դեմքերից մեկի, հիշատակն ու անունը ավելի քան երբևէ կենդանի են Իրանի և աշխարհի քաղաքական և պատմական հիշողության մեջ»։
-
Հայաստանը վերածվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի․ Արևմտյան ԶԼՄ-ներ
Հունիս 04, 2026 18:30Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արևմտյան հեղինակավոր «Forbes» և «The Independent» պարբերականները հոդվածներ են հրապարակել հանրապետության շուրջ սրվող աշխարհաքաղաքական մրցակցության մասին։
-
Լիբանանում 3 ամսվա ընթացքում Իսրայելի ռեժիմը կատարել է 190 հարձակում բժշկական անձնակազմերի վրա
Հունիս 04, 2026 18:06Pars Today - Լիբանանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպությունը վերջին երեք ամիսների ընթացքում գրանցել է Լիբանանում բժշկական ծառայությունների վրա 190 հարձակում Իսրայելի ռեժիմի կողմից։
-
Գազայի տարբեր շրջաններում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ինը պաղեստինցի
Հունիս 04, 2026 17:45Pars Today - Գազայի հատվածի տարբեր շրջաններում գտնվող չորս բնակելի շենքերի վրա Իսրայելի ռեժիմի օդային հարվածների հետևանքով զոհվել է ինը պաղեստինցի և վիրավորվել են ևս մի քանիսը։
-
Իրանի վերականգնվող էլեկտրակայանների հզորությունը գերազանցել է 5000 մեգավատը
Հունիս 04, 2026 17:26Pars Today - Քավեհ մեթանոլի էլեկտրակայանի բացման արարողության շրջանակներում Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարեց վերականգնվող էլեկտրակայանների հզորության քառապատկման մասին՝ ասելով. «Երկրի վերականգնվող էլեկտրակայանների հզորությունն այժմ գերազանցել է 5000 մեգավատը, և այսօր մենք ականատես եղանք, որ շրջանառության մեջ մտավ 177 մեգավատ նոր հզորություն»։
-
«Ազարախշ» կետային ՀՕՊ համակարգ. արդյունավետ զենք թշնամու թռչող միջոցների դեմ
Հունիս 04, 2026 17:03Օդային սպառնալիքների, այդ թվում՝ ԱԹՍ-ների, թևավոր հրթիռների և ուղղաթիռների զարգացմանը զուգահեռ, ԻԻՀ զինված ուժերում հզոր և արդյունավետ կարճ հեռահարության կետային պաշտպանության համակարգերի անհրաժեշտությունը զգացվում է ավելի քան երբևէ։
-
Վերլուծություն- Ինչո՞ւ է Եվրոպան ձգտում վերաիմաստավորել Չինաստանի հետ հարաբերությունները
Հունիս 04, 2026 16:38Չինաստանի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի ռազմավարական հանդիպման նախօրեին, Ֆրանսիան և չորս այլ եվրոպական երկրներ, կոչ են արել ստեղծել նոր առևտրային պաշտպանության գործիքներ՝ եվրոպական արդյունաբերությունները պաշտպանելու և Պեկինի կողմից աջակցվող ընկերությունների մրցակցությանը հակազդելու համար։
-
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ. Իրանի ժողովուրդը իր նոր զարթոնքով դարձել է աշխարհի ազատատենչ ազգերի հպարտության պատճառը
Հունիս 04, 2026 16:18Իսլամական հեղափոխության առաջնորդը ընդգծել է. «Իրանի սիրելի ժողովուրդը հպարտ է, որ Դիմադրության ճակատի կողքին իր նոր զարթոնքով դարձել է աշխարհի տեղեկացված և ազատատենչ ազգերի հպարտության պատճառը»։
-
Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի ռազմածովային ուժերը թիրախավորել են ԱՄՆ–ի ականակիր ռազմանավը
Հունիս 04, 2026 16:12Pars Today - Օմանի ծովում իրանական առևտրային նավերի դեմ կատարված չարագործություններից և ԱՄՆ ագրեսոր բանակի կողմից Հորմուզի նեղուցի կանոնների խախտումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերը թիրախավորել են այդ չարագործությունների «հրամանատարության և վերահսկողության» կենտրոնը, որը տեղակայված է այդ երկրի բանակի ականակիր ռազմանավի վրա։
-
Ադրբեջանն ու Եվրամիությունը վերսկսում են ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները
Հունիս 04, 2026 12:39Ադրբեջանն ու Եվրոպական միությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական փոխգործակցության շուրջ բանակցությունները, հայտնել է երկրում Եվրամիության ներկայացուցչությունը, հաղորդում է Интерфакс-ը։