-
WSJ․ Թրամփը հույս ուներ արագ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց հակամարտությունը ձգձգվեց
Հուլիս 25, 2026 13:11ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում էր, որ ամերիկացի զինվորականները կկարողանան մի քանի շաբաթվա ընթացքում ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն Վաշինգտոնը բախվել է ձգձգվող հակամարտության, որի ավարտը հստակ չէ, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
-
Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ
Հուլիս 25, 2026 11:27Չինաստանի Լանժոու քաղաքում գործող «Lanzhou LS Group» ընկերությունը բաց է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում և Հայաստանի հետ համագործակցության համար։
-
Արաղչին Լավրովի հետ հանդիպմանը․ Հորմուզի նեղուցի անապահովությունն ԱՄՆ-ի գործողությունների անմիջական հետևանքն է
Հուլիս 25, 2026 11:15ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին ՇՀԿ ԱԳ նախարարների խորհրդի Ղրղզստանում կայացած նիստի շրջանակում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ժամանակ Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի անապահովությունն ԱՄՆ-ի գործողությունների անմիջական հետևանքն է։
-
Թեհրանն ու Երևանը շեշտել են էներգետիկ համագործակցության զարգացումը
Հուլիս 25, 2026 11:13Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ և քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները էներգետիկ ոլորտում։
-
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Հուլիս 25, 2026 11:10Իրանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին և Բադր Աբդելաթին հեռախոսազրույց են անցկացրել։
-
Ռազմավարական խորհրդակցություններ Թեհրանի և Պեկինի միջև Շանհայում․ շեշտադրում՝ համաձայնագրերի իրականացման և Իրանի դեմ հարձակումների դատապարտման վրա
Հուլիս 25, 2026 11:05ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հետ կապված հարցեր։
-
Սաուդյան Արաբիայում թիրախավորվել է Խամիս Մուշայթի ավիաբազան
Հուլիս 25, 2026 10:52Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Եմենի զինված ուժերը հարվածել են Սաուդյան Արաբիայի Ասիր նահանգի վարչական կենտրոն Աբհա քաղաքում գտնվող Խամիս Մուշայթի ավիաբազային։
-
ԻՀՊԿ․ Հարվածներ են հասցվել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային և Էրբիլում ԱՄՆ-ի ռազմական դիրքերին
Հուլիս 25, 2026 10:39ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կորպուսի ավիատիեզերական ուժերը «Նասր-2» գործողության շարունակության շրջանակում հարվածներ են հասցրել Հորդանանում և Էրբիլում ԱՄՆ բանակի հետ կապված թիրախներին։ Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, և վնասներ են հասցվել ռազմական տեխնիկային ու օբյեկտներին։
-
ՇՀԿ-ն Իրանի կողքին․ եզրափակիչ հայտարարությամբ դատապարտվել է ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան
Հուլիս 25, 2026 10:34ԻԻՒՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ՇՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի եզրափակիչ հայտարարությամբ դատապարտվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան և այն բնութագրվել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և միջազգային իրավունքին հակասող գործողություն։
-
Գեներալ Աբդոլլահի. Յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց թիրախավորվելու է մեկ ամերիկացի զինծառայող
Հուլիս 25, 2026 10:06ԻԻՀ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ Ալի Աբդոլլահին սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձում հայտարարել է, որ այն բանաձևը, որը նախկինում արդեն ապացուցվել էր մարտի դաշտում, այսուհետ գործելու է որպես անփոփոխ կանոն։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր զոհված իրանցի քաղաքացու դիմաց թիրախավորվելու է մեկ ամերիկացի զինծառայող։