-
Իրան․ Չինաստանի և Ռուսաստանի վետոն կանխեց ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չարաշահումը
Հոկտեմբեր 02, 2026 11:45ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը, ողջունելով Չինաստանի և Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի բանաձևի նախագծի արգելափակումը, այս քայլը գնահատել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանություն և Անվտանգության խորհրդի քաղաքականացումից խուսափելու միջոց։ Վաշինգտոնի ներկայացրած բանաձևի նախագիծը նախատեսում էր վերականգնել 1737 կոմիտեի փորձագետների խմբի գործունեությունը՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը ուսումնասիրելու նպատակով։
-
Ռուսաստանի նախազգուշացումը՝ Հայաստանի տարանցիկ երթուղում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնի վերաբերյալ
Հոկտեմբեր 02, 2026 10:38Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նախազգուշացրել է Հայաստանի հարավում գտնվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) երթուղու սեփականության կառուցվածքի և անվտանգության ապահովման վերաբերյալ՝ նշելով, որ շահագործող համատեղ ընկերությունում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժինը կարող է հիմք ստեղծել Իրանի սահմանին մոտ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների և հետախուզական ենթակառուցվածքների ներկայության համար։
-
J-10C-ի հնարավոր ձեռքբերում․ Ադրբեջանի օդուժի հզորացման և Կովկասի հավասարակշռության փոփոխություն
Հոկտեմբեր 02, 2026 10:26Բաքվում անցկացված ADEX 2026 պաշտպանական ցուցահանդեսում Ադրբեջանի դրոշով չինական J-10C կործանիչի ցուցադրությունը, կործանիչի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ հաղորդումների տարածման ֆոնին, ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի արդիականացման գործընթացի և Հարավային Կովկասի անվտանգության հավասարակշռության վրա դրա հնարավոր հետևանքների վրա։
-
Լարված իրավիճակ Ֆրանսիայում ․ ավագ դպրոցների աշակերտների համազգային բողոքի ակցիաների ընթացքում հրկիզվել է մեկ դպրոց
Հոկտեմբեր 02, 2026 10:23Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտները բողոքում են կրթական համակարգի վիճակի դեմ։ Ցույցերի ըթնացքում բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև, հրկիզվել է մեկ դպրոց, կան ատսնյակ վիրավորներ։ Կառավարությունը հայտնել է ավելի քան 400 դպրոց փակելու մասին։
-
Նեթանյահուն փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ նոր պատերազմի մեջ
Հոկտեմբեր 02, 2026 09:47Տարածաշրջանային իրազեկ աղբյուրը պնդել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄԷ կատարած վերջին այցի ընթացքում մի շարք արաբական երկրների պաշտոնյաների հետ քննարկել է անվտանգության ճգնաժամ ստեղծելու և այն Իրանին վերագրելու գործողության մշակումը։ Աղբյուրի խոսքով՝ այդ ծրագրի նպատակն է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի հետ ռազմական առճակատման նոր փուլի մեջ։
-
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար. Մարտադաշտում կտեսնեք իրանական կարողությունն ու նախաձեռնողականությունը
Հոկտեմբեր 02, 2026 09:43Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնակատարն, արձագանքելով երկրի պաշտպանական արդյունաբերության ոչնչացման վերաբերյալ պնդումներին, ասել է, որ նման պնդումները չեն փոխի Իրանի պաշտպանական կարողությունները, և իրանական կարողությունն ու նախաձեռնողականությունը կդրսևորվեն մարտադաշտում։
-
Մոխբեր. Թրամփի՝ հակաիրանական հայտարարություններն անհիմն են
Հոկտեմբեր 02, 2026 09:29Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և հատուկ օգնական Մոհամմադ Մոխբերը, արձագանքելով Իրանի դեմ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, ընդգծել է, որ այդ խոսքերը որևէ հիմք չունեն, իսկ ազգային համախմբվածությունը ներկայիս պայմաններում երկրի ուժեղ կողմն է։
-
Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան
Հոկտեմբեր 01, 2026 19:42Հայաստանի կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմակայանի կառուցման շուրջ:
-
Հայաստանի Սիսիանի զորամասում կորուստ չկա. ՊՆ
Հոկտեմբեր 01, 2026 18:31ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի զորամասում որևէ կորոստ չկա։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
-
Նեթանյահու. մենք նախազգուշացրել էինք Մեծ Բրիտանիային «Ֆերֆորդի» վրա հարձակման մասին
Հոկտեմբեր 01, 2026 18:23Սիոնիստական ռեժիմի վարչապետը պնդել է, որ Թել Ավիվը նախքան Մեծ Բրիտանիայում գտնվող «Ֆերֆորդ» ռազմակայանի վրա հարձակումը Լոնդոնին տեղեկություններ էր փոխանցել այդ հարձակման տեղի ունենալու և Իրանի հետ դրա կապի մասին։