-
Հազարավոր իրանցիներ հավաքվել Թեհրանի կենտրոնում
Հուլիս 04, 2026 11:12Իրանի նահատակ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության 2-րդ օրն է։ Թեհրան են ժամանել ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու սգո արարողություններին:
-
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար․ Թշնամուն տրվող պատասխանները շարունակվելու են
Հուլիս 04, 2026 10:40ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին, հեղափոխության նահատակ առաջնորդի հոգեհանգստի արարողության կապակցությամբ հղած ուղերձում ընդգծել է, որ շարունակվելու է զինված ուժերի ղեկավարության կողմից հայտարարված ուղին և թշնամուն հասցվող կոշտ և անսպասելի հարվածները վերջ չունեն։
-
Փեզեշքյան․ Հայաստանի համերաշխությունը Թեհրանի և Երևանի պատմական կապերի ու բարեկամական հարաբերությունների արտացոլումն է
Հուլիս 04, 2026 10:20ԻԻհ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան-ի հետ հանդիպման ընթացքում, շնորհակալություն է հայտնել նրան Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության և ոգեկոչման արարողություններին մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից Իրանի ժողովրդին ցավակցություն հայտնելու համար։
-
Արտասահմանյան լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Իրանի նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությունը
Հուլիս 04, 2026 09:56Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի հրաժեշտի և հոգեհանգստի արարողությունը լայն արձագանք է գտել միջազգային լրատվամիջոցներում՝ հայտնվելով բազմաթիվ լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների և թերթերի գլխավոր նորությունների շարքում։
-
Իրանի նահատակ առաջնորդի բազմամիլիոնանոց հրաժեշտի արարողությունը Թեհրանում
Հուլիս 04, 2026 09:46Իրանի իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությունը մեկնարկել է շաբաթ առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան մոսալլայում՝ միլիոնավոր սգավորների մասնակցությամբ։
-
Մեդվեդևը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու նահատակ առաջնորդ Խամենեիի հրաժեշտի արարողությանը
Հուլիս 03, 2026 18:46Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
-
Մեկնաբանություն- Սա պարզապես հուղարկավորություն չէ
Հուլիս 03, 2026 18:03Առաջին հայացքից այն, ինչ հաջորդ շաբաթ տեղի կունենա Թեհրանում, Ղոմում և Մաշհադում, կլինի իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի սրբազան աճյունի վերջին հրաժեշտի արարողությունը։ Փառահեղ հրաժեշտ մի մեծ առաջնորդի, որը ավելի քան երեք տասնամյակ ղեկավարել է Իսլամական հեղափոխությունը և իր օրհնյալ կյանքը նվիրել ու զոհաբերել է իսլամի արժանապատվության, Իրանի անկախության և Իսլամական Հանրապետության հզորացման գործին։
-
Փեզեշքյան․ Իրանի դեմ ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի բացահայտ խախտում էր
Հուլիս 03, 2026 17:35ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացված ագրեսիան և երկրի առաջնորդի ու քաղաքացիների նահատակությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են։
-
Գեներալ-մայոր Հաթամի․ մենք կլուծենք նահատակների արյան վրեժը
Հուլիս 03, 2026 17:22ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հայտարարել է․«Այսօր, Իրանի ժողովրդի թշնամիներին՝ հանցավոր ԱՄՆ-ին և դավաճան ու հանցավոր սիոնիստական ռեժիմին, ավելի վճռական կամքով ենք ասում, որ վրեժխնդիր ենք լինելու մեր նահատակ առաջնորդի և բոլոր նահատակների արյան համար»։
-
Գեներալ Վահիդի․ թշնամին Իրանի հանձնվելու երազանքը գերեզման կտանի
Հուլիս 03, 2026 17:05Գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է․ «Մենք երբեք չենք բաժանվի նահատակված հեղափոխության առաջնորդից, քանի որ նրա տեղը մեր սրտերում է, հոգում և էության մեջ»։