-
Սահմանների ճշգրտումը Բաքվին հետ չի պահի նոր ռազմական գործողություն սկսելու մտքից. փորձագետ
Մայիս 25, 2024 18:07Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումը չի կանգնեցնի Ադրբեջանին նոր ռազմական գործողությունների պլան ունենալու դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց անվտանգային հարցերի փորձագետ Դավիթ Հարությունովը։
-
Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Մուրադ Փափազյան
Մայիս 25, 2024 17:30Իշխանություններին հեռացնելուց հետո պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը ռազմավարական առաջնահերթություն է։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
-
Իսրայելը Գազայում իր նպատակներից ոչ մեկին չի հասել. Պոլյանսկի
Մայիս 25, 2024 16:56Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողության ամիսների ընթացքում չի հասել իր ղեկավարության կողմից դրված նպատակներից ոչ մեկին և խաթարում է պատանդներին ազատ արձակելու միջազգային միջնորդների ներկայիս ջանքերը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
-
Լուրեր կան, որ իշխանություններն ապօրինի ջոկատներ են կազմում․ ՆԳՆ–ի պատասխանը
Մայիս 25, 2024 16:49Հայաստանի իշխանությունը ռեպրեսիաներ է գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա անդրադարձավ արցախցի քաղաքապետների ձերբակալությունների ու խուզարկությունների դեպքերին՝ նշելով, որ դրանց հիմքում իշխանությունների վախն է։
-
Սահմանազատման ձևն ու բովանդակությունը
Մայիս 25, 2024 13:06Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնել են պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի հատվածների պահպանությունը։ Նաև հստակեցրել, որ պետական սահմանի Կիրանցի 5,8 կմ հատվածի պահպանությունը կիրականացվի մինչև 2024-ի հուլիսի 24-ը՝ անցումային սխեմայով:
-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ռազմավարական տեսլականին:
Մայիս 25, 2024 11:13Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Այսօրվանից` 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։
-
Երևանի Կապույտ մզկիթում կայացել է Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների ոգեկոչման արարողություն
Մայիս 25, 2024 11:07Երևանի Կապույտ մզկիթում կայացել է Էբրահիմ Ռայիսիի, Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների ոգեկոչման արարողություն, որին մասնակցել են հայաստանաբնակ իրանցիներ, հայ պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և այլոք։
-
Իրաքի Դիմադրությունն ԱԹՍ-ներով թիրախավորել է Իսրայելի Էյլաթ նավահանգիստը
Մայիս 25, 2024 10:45«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի Իսլամական Դիմադրությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱԹՍ-ներով թիրախավորել է օկուպացված տարածքների հարավում, Էյլաթ նավահանգստում գտնվող կարևոր թիրախը։
-
Պուտին․ Իրանի կառավարության հիմքերն ամուր են
Մայիս 25, 2024 10:36Անդրադառնալով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների նահատակությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է․ «Իրանի արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի ակնկալվում, քանի որ այդ երկրի իշխանության հիմքերը կայուն են»։
-
Ռաֆահի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը հերթական պարտությունն է Իսրայելի համար
Մայիս 25, 2024 10:34Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 24-ին կայացրած վճռով Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել Ռաֆահի վրա հարձակումը։