Սեպտեմբեր 17, 2023 18:53 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան կարող է դուրս գալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից

Սաուդյան Արաբիան ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացրել է, որ դադարեցրել է Իսրայելի հետ կարգավորման բանակցությունները։ Այսպիսի պնդում է արել Elaph համացանցային պորտալը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի աղբյուրին։

«Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմին, որ դադարեցրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման  ցանկացած բանակցություն»,- ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրի պնդմամբ, ամերիկյան վարչակազմը հայտնել է իսրայելցի պաշտոնյաներին թագավորության որոշման մասին։ Նրա ունեցած տեղեկության համաձայն, Սաուդյան Արաբիայի այս քայլը պայմանավորված է առաջին հերթին Նեթանյահուի կառավարության՝ պաղեստինցիների նկատմամբ զիջումներից հրաժարվելու պատճառով։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուրբաթ հայտարարել էր, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև ցանկացած համաձայնություն պետք է հաշվի առնի երրորդ կողմերի, այդ թվում՝ պաղեստինցիների շահերը, և որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման երաշխիքներ չկան։

 

 

 

Պիտակ