Մայիս 07, 2024 18:38 Asia/Tehran
  • Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ամերիկային Սիոնիստական ​​ռեժիմին զենք մատակարարելու  համար

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելը Լիբանանի Ալ-Հաբարիա շրջանի վրա հարձակման ժամանակ ամերիկյան զենք է օգտագործել։

2024 թվականի մարտի 27-ին Իսրայելի ցեղասպան ռեժիմի բանակը  օգտագործելով ամերիկյան համատեղ հարձակման զինամթերք (JDAM) և իսրայելական արտադրության 500 ֆունտանոց ռումբ (մոտ 230 կգ) թիրախ դարձրեց  Լիբանանի հարավային «Հաբարիա» շրջանում՝ գտնվող ռազմական համալիրը : Սիոնիստների այս գործողության հետևանքով  սպանվեցին յոթ փրկարարներ։ 

Human Rights Watch կազմակերպությունը  Լիբանանի հարավում գտնվող օգնության կենտրոնի վրա Իսրայելի հարձակումն անվանել է անօրինական հարձակում խաղաղ բնակչության դեմ և ընդգծել, որ սիոնիստների այս գործողությունը ռազմական հանցագործություն է։

Human Rights Watch-ը հավելել է, որ Ամերիկան ​​պետք է անհապաղ դադարեցնի զենքի վաճառքը և ռազմական օգնությունն Իսրայելին։

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան (Հագա) և պահանջել հետաքննել  Հաբարիա շրջանում ռազմական համալիրի վրա կատարած հարձակման ժամանակ Իսրայելի ցեղասպան ռեժիմի հանցագործությունները ։

Պիտակ