Մայիս 08, 2024 10:06 Asia/Tehran
  • Ի՞նչ է հայտնի Գազայում հայտնաբերված զանգվածային գերեզմանների մասին

ՄԱԿ-ի փորձագետների ու պաշտոնայաների ուշադրությունն ուղղված է Գազայում հայտնաբերված զանգվածային գերեզմաններին, որտեղ թաղված են հարյուրավոր դիեր։

Նման գերեզմանի համար միջազգային սահմանում գոյություն չունի։ Սովորաբար զանգվածային գերեզման է անվանվում վայրը, որտեղ շատ հաճախ իրար կողքի թաղված են մեծ թվով մարդիկ։
 
1․ Գազայում հայտնաբերվել է 140 զանգվածային գերեզման

Human Rights Watch-ի  Եվրոպա-Միջերկրական գրասենյակի տնօրեն Մուհամմեդ Ալ-Մուղբաթը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների մեկնարկից մինչ օրս, այս տարածքում հայտնաբերվել է շուրջ 140 զանգվածային գերեզման: 

Գազայում հայտնաբերվել է 140 զանգվածային գերեզման

 

2․ Զանգվածային գերեզմաններից միայն մեկում հայտնաբերվել է 400 դի 

Ապրիլի 27-ին Գազայի պաղեստինյան իշխանությունները հայտարարեցին Նասերի հիվանդանոցի մերձակայքում  զանգվածային գերեզմանի հայտնաբերման մասին, որտեղ թաղված է եղել 392 մարմին։ 

 

3․ Սիոնիստական ռեժիմի բանակն արգելված զենքով հալեցնում է պաղեստինցիների դիերը 

Human Rights Watch-ը հայտարարել է, որ Իսրայելի բանակը Գազայի հատվածում ջերմային զենք է օգտագործում, ինչի հետևանքով զոհերի մարմինները քայքայվում են ու հալվում։ 
Ջերմոբարային ռումբերը գրեթե 100%-ով բաղկացած են վառելիքով համալրված պայթուցիկներից, որոնց այրումը օդից եկող թթվածնի մեջ հարվածային ալիքը շատ ավելի ուժեղ է դարձնում: Ջերմոբարային ռումբերում օգտագործվող վառելիքը կարող է բաղկացած լինել պինդ և հեղուկ նյութերից՝ օգտագործելով փոշիացված մետաղներ (ներառյալ տիտան, մագնեզիում, բոր):

Պաղեստինցի զոհերևի քայքայված մարմինները 


4․ Գուտերեշը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Գազայում

հայտնաբերված զանգվածային գերեզմանների վերաբերյալ։ 
Ապրիլի 3-ին ունեցած ելույթում նա հայտարարել է․ «Անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննություն իրականացնող անկախ միջազգային քննիչներին անհապաղ հնարավորություն տալ մուտք գործել  զանգվածային գերեզմանների վայրեր՝ պարզելու  հանգամանքները, որոնցում հարյուրավոր պաղեստինցիներ մահացել և թաղվել են»:

 

5․ ՄԱԿ-ի ԱԽ նիստը՝ զանգվածային գերեզմանների թեմայով 

Մայիսի 5-ին Ալժիրը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին փակ դռների հետևում հանդիպում անցկացնել Գազայի հատվածում զանգվածային գերեզմանների հայտնաբերման վերաբերյալ։

 

6․ Պաղեստինցիների արձագանքը 

«Ստոր հանցագործություն» որակելով մարդկանց զանգվածային գերեզմաններում թաղելն  ու Նասեր բժշկական համալիրի ընդհանուր վիճակը, Պաղեստինի ինքնավարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ զանգվածային գերեզմանների պատասխանատվությունը կրում է Սիոնիստական ռեժիմը։

Ռեժիմը չի խնայել նաև նորածիններին 


7․ Իսրայելի արձագանքը 

Հայտարարելով, որ պաղեստինցիների դիերը զանգվածային գերեզմանների մեջ թաղելու մասին պնդումն անհիմն է, Իսրայելի բանակը հավելել է, որ Նասեր հիվանդանոցում իրականացված գործողության ժամանակ պաղեստինցիների կողմից թաղված մարմինները  «զննվել են»՝ իսրայելցի գերիներին ու անհայտ կորածներին գտնելու համար։

 

8․ Հնարավոր է որ սիոնիստները գողացել են պաղեստինցի զոհերի օրգանները 

Զանգվածային գերեզմաններում հայտնաբերված դիերի վրա առկա խոշտանգման նշանները, պլաստիկ ժապավեններով կապված ձեռքերը, ստամոքսի հատվածում արված բացվածքների անսովոր կարերն ու վիրահատական հագուստի բացակայությունը,  կարող են վկայել, որ զոհերի օրգանները գողացվել են։ 

Պաղեստինցի երիտասարդը ճանաչել է իր ընտանիքի անդամների մարմինները 


9․ Այս գերեզմաններում թաղված մարդիկ եղել են վիրավոր կամ հիվանդ

Human Rights Watch-ի  Եվրոպա-Միջերկրական գրասենյակը հայտարարել է, որ մարմինների զննության արդյունքում, քաղաքացիական պաշտպանության խմբերը պարզել են, որ նրանցից շատերը մահանալու ժամանակ ձեռնաշղթաներով են եղել, իսկ մեծ մասը եղել է վիրավոր կամ հիվանդ։ 


10. Մարդու իրավունքների միջազգային օրենքների կոպիտ խախտումներ

ՄԱԿ-ի  Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ  Ռավինա Շամդասանին ասել է. «Զանգվածային գերեզմաններում հայտնաբերված որոշ մարմինների ձեռքերը կապված են եղել, ինչը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է և այդ հարցով պետք է հետաքննություն անցկացվի»: