Ցավակցություն Իմամ Մուհամմադ Բաղերի նահատակության տարելիցի կապակցությամբ
Իսլամական Իրանը սգում է աշխարհի շիաների հինգերորդ առաջնորդ՝ Իմամ Մոհամմադ Բաղերի նահատակության տարելիցը:
Այսօր շիաների հինգերորդ իմամ Մուհամմադ Բաղերի նահատակության տարելիցն է։
Շիաների հինգերորդ իմամին անվանում էին Բաղեր ալ-Օլում կամ գիտելիք բաշխող: Իր մեծարգո հոր՝ իմամ Զեյն ալ-Աբեդինի նահատակությունից 19 տարի 10 ամիս անց, նա ստանձնեց իմամի պաշտոնը։
Իր իմամության շրջանում Մուհամմադ Բաղերը տարածում էր իսլամական մշակույթը, կրթում ուսանողներին, առաջնորդում իր հետևորդներին և ժողովրդին։ Նա շարունակեց իր մեծարգո նախահայր Մարգարե Մուհամադի ավանդույթները ժողովրդի մեջ տարածելու գործը և փորձեց բռնատեր իշխանություններին ճիշտ ուղի ցույց տալ։
Աշխարհի շիաների հինգերորդ իմամը թունավորվեց Օմայյան խալիֆաներից Հիշամ բեն Աբդուլ Մալիքի հրամանով և մահացավ Մեդինայում, 57 տարեկան հասակում։
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը ցավակցում է աշխարհի մուսուլմաններին Իմամ Մուհամմադ Բաղերի նահատակության տարելիցի կապակցությամբ։