-
Առնվազն 26 մարդ է զոհվել Հյուսիսային Իրաքում «ԻLԻՊ» զինյալների հարձակման հետևանքով
Ապրիլ 05, 2017 09:00Իրաքի հյուսիսում առնվազն 26 մարդ է զոհվել «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբի զինյալների հարձակումից : Այս մասին գրում է «РИА Новости»-ին՚ հղում տալով «Reuters»-ին:
-
Էրդողանը պահանջել է Իրաքյան Քրդստանի դրոշները հեռացնել Քիրքուկից
Ապրիլ 04, 2017 15:52Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրաքի Քիրքուկ նահանգի վարչակազմից պահանջել է հրաժարվել Իրաքյան Քրդստանի դրոշի օգտագործումից և սպառնացել է, որ հակառակ դեպքում տեղի իշխանությունները թանկ կվճարեն, հայտնում է RIA Novosti-ն:
-
Ալ-Էբադի.«Ահաբեկչությունն արգելք է հանդիսանում Իրաքում բարեփոխումների իրականացման ճանապարհին»
Ապրիլ 02, 2017 14:21Բաղդադում կայացած Իրաքի էներգետիկայի նիստում, վարչապետ Հեյդար Ալ-Էբադին ասել է.«Անցյալ երկու տարիներին ահաբեկչության դեմ պատերազմը կառավարությունից խլել է համատարած բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը»:
-
Ամերիկյան կոալիցիան ընդունեց Իրաքում ու Սիրիայում խաղաղ բնակչության կոտորածի պատասխանատվություն
Ապրիլ 02, 2017 03:25ԱՄՆ-ի հրամանատարությամբ այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան մի հաղորդագրություն հրապարակելով ընդունեց 2014-ից 2017 թվականների կտրվածքում Սիրիայում ու Իրաքում իրականացված ավիահարվածների ընթացքում հարյուր խաղաղ քաղաքացիների սպանության պատասխանատվությունը:
-
ԻԼԻՊ-ը երեխաներին որպես «կենդանի վահան» է օգտագործում Մոսուլում
Ապրիլ 01, 2017 12:44«Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Իրաքի Մոսուլ քաղաքում գերի է վերցրել տասնյակ ընտանիքների՝ այդ թվում 300 երեխաների ու պատանիների և նրանց որպես «կենդանի վահան» է օգտագործում:
-
Amnesty International կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին
Մարտ 28, 2017 08:32Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը Իրաքի պատերազմում խաղաղ բնակչության կյանքի պաշտպանության հարցում թերանալու կապակցությամբ:
-
ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպանել են Մոսուլի 191 բնակիչների
Մարտ 27, 2017 08:57Իրաքյան լրատվականնաղբյուրներ հաղորդել են, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպանել են փախուստի փորձ արած Մոսուլի 191 քաղաքացիների:
-
Իրաքյան ուժերը շրջապատել են Մոսուլի գլխավոր մզկիթը
Մարտ 23, 2017 12:24Նինվե նահանգի խորհրդի անդամ Հեսամ Ալեդդին Ալ-Աբարն ասել է, որ Իրաքի բանակի ուժերը կարողացել են շրջապատել Մոսուլի «Ալ-Նուռի» գլխավոր մզկիթը և շուտով կազատագրեն տարածքը:
-
Սիրիայի եւ Իրաքի հայերը պետք է ԱՄՆ մուտքի արտոնություն ունենան. Ֆիլիպ Նասիֆ
Մարտ 19, 2017 07:21Սիրիայի եւ Իրաքի հայերը, ինչպես նաեւ բոլոր քրիստոնյաներն ու եզդիները պետք է Միացյալ Նահանգներ մուտքի արտոնություններ ունենան, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց ազդեցիկ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆը։
-
Իրաքում հայտնաբերվել է զանգավածային գերեզման
Մարտ 16, 2017 13:14Իրաքի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Թեքրիթի նախագահական պալատներում հայտնաբերվել է «Սփայքեր» ռազմական ակադեմիայի զոհված ուսանողների զանգվածային գերեզմանը: