-
ԵՄ-ն ձգտում է վերացնել Իրանում ներդրման ճանապարհին առկա արգելքները. Եվրոպայի էներգետիկայի կոմիսար
Մայիս 20, 2018 03:17Եվրոպայի էներգետիկայի կոմիսարը շաբաթ գիշեր Թեհրանում Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Նկատի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը, Եվրոհանձնաժողովը ստեղծել է կոմիտե, որպեսզի կարողանա վերացնել Իրանում ներդրումների ճանապարհին առկա արգելքները»:
-
Ռոհանի. Իրանն արտաքին քաղաքականության և թշնամիներին դիմակայելու հարցում հաջողություն է արձանագրել
Մայիս 20, 2018 03:16ԻԻՀ նախագահը շաբաթ օրը Թեհրանում Իրանի մի խումբ կանանց, երիտասարդների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանն արտաքին քաղաքականության և թշնամիներին դիմակայելու հարցում հաջողություն է արձանագրել: Նա ասել է. «Իրանին շտապ կերպով ՀԳՀԾ-ից հրաժարման մղելու ԱՄՆ-ի նախագիծը ձախողեց»:
-
Բացահայտում ԱՄՆ նախագահական ընտրություններին Արաբիայի ու Էմիրությունների միջամտության մասին
Մայիս 20, 2018 03:00Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը շաբաթ օրը աղմակահարույց մի հաղորդման մեջ բացահայտումներ կատարեց Արաբիայի ու Էմիրությունների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուլիսյան հարաբերությունների մասին:
-
Զանգանե. «Եվրոպայի ուղերձը ՀԳՀԾ-ի պահպանումն է»
Մայիս 19, 2018 14:41ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտնել է ԵՄ-ի կողմից Թեհրանին ուղերձ փոխանցվելու մասին: Նա ասել է. «Այս միությունը վճռակամ է պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»: Այս մասին հաղորդում է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
-
Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել ի պաշտպանություն միջուկային համաձայնության
Մայիս 19, 2018 14:13Եվրահանձնաժողովը տարածել է հայտարարություն, որում աջակցել է միջուկային համաձայնության իրականացմանը: Հայտարարությունը տարածվել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի և էներգիայի գծով Եվրամիության հանձնակատարի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո: Այս մասին տեղեկացնում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
-
ԵՄ-ի հանձնակատար. «Բրյուսելը ՀԳՀԾ-ի հարցում կդիմակայի ԱՄՆ-ի ճնշումներին»
Մայիս 19, 2018 13:49Էներգետիկայի գծով Եվրամիության հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն ընդգծել է. «Եվրամիությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում կդիմակայի ԱՄՆ-ի ճնշումներին ու պահանջներին»:
-
Մերկելի և Պուտինի հանդիպման ընթացքում կողմերը քննադատել են ԱՄՆ-ի գործողությունները
Մայիս 19, 2018 07:12Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ`քննարկելու ընդհանուր խնդիրները և ԱՄՆ-ի գործողությունները` ներառյալ ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
-
Խառազի .«Եվրոպան կարող է եվրոյի միջոցով շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները»
Մայիս 18, 2018 13:51Իրանի իսլամական հանրապետության արտաքին հարաբերությունների ստրատեգիական խորհրդի նախագահն ասել է.«Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել իր անկախությունը, հեղինակությունն ու շահերը, որոնք չեն համընկնում ԱՄՆ-ի շահերին: Եվրոպան կարող է եվրոյի միջոցով շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները»:
-
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը միջազգային իրավունքի ոտնահարում էր
Մայիս 18, 2018 02:34ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ու դեսպանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը վերադարձ էր դեպի միահեծանության ձախողած ու աղետալի փորձ և միջազգային իրավունքի ոտնահարում:
-
Վենդի Շերմանը քննադատել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ նախագահի քայլը
Մայիս 17, 2018 14:48ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան ասել է.«Այս երկրի նախագահը նախկին նախագահ Բարաք Օբամայի ձեռքբերումը ոչնչացնելու նպատակով դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից»: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվամական գործակալությունը: