Սիոնիստական կենտրոնների հրթիռակոծումը Դիմադրության պատասխան քայլն է Իսրայելի ռազմական տեղաշարժերին
Պաղեստինի Դիմադրությունը երկուշաբթի օրը և երեքշաբթի վաղ առավոտյան պատասխանելով Սիոնիստական ռեժիմի բանակի ագրեսիային, հրթիռային հարձակման է ենթարկել սիոնիստներով բնակեցված ավելի քան 50 ավաններ և իսրայելցի բանակայինների տեղակայման վայրեր:
Որոշ լրատվական աղբյուրներ հայտարարել են, որ Պաղեստինի Դիմադրությունը մինչ այսօր ավելի քան 400 հրթիռ է կրակել սիոնիստներով բնակեցված ավանների ուղղությամբ: Պաղեստինի Դիմադրության հրթիռային հարձակումը պատասխան քայլ էր Գազայի հատվածում սիոնիստների կողմից վերջին 48 ժամերին իրականացված ոճրագործություններին:
Օկուպացված Պաղեստինում հնչել են ահազանգերը և սիոնիստները սարսափել են Պաղեստինի Դիմադրության ուժերի հրթիռային հարձակումներից: Պաղեստինյան Դիմադրության խմբերն ավելի վաղ հայտարարել էին, որ Պաղեստինի դիմադրությունը հանձնառու է «հարձակում՝ հարձակման դիմաց» կանոնադրության շրջանակում պատասխանել սիոնիստական թշնամու ագրեսիվ քայլերին: Պաղեստինի իրադարձությունները վկայում են այն մասին, որ Դիմադրության առանցքն անցել է սիոնիստական թիրախներին հարվածելու գրոհային կանխարգելման փուլ: Իսրայելական նպատակակետերի թիրախավորման արդյունքում ահ ու սարսափը գրավում է սիոնիստների միակողմանի հարձակումների տեղը: Դա այն դեպքում, երբ Պաղեստինի ժողովրդի ինթիֆադայի նոր փուլ է ձևավորվել Ղոդսի նկատմամբ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի սադրանքներին և «Թրամփի դարի գործարք»-ի շրջանակում պաղեստինցիների իրավունքները ոտնահարելուն արձագանքելու համար: Օկուպացված Պաղեստինում Սիոնիստական կենտրոնների ուղղությամբ հարյուրավոր ռակետներ ու հրթիռներ արձակելու պաղեստինցիների Դիմադրության կտրուկ պատասխանը Դիմադրության հզորությունն է ցույց տալիս Սիոնիստական զավթիչ ռեժիմի նկատմամբ:
«Կրակին կրակով» պատասխանելն այն հավասարությունն է, որ Գազայում պաղեստինյան դիմադրության խմբերը ներառել են իրենց օրակարգում Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարելու համար:
Սիոնիստական ռեժիմը Պաղեստինի ժողովրդի դիմադրության և տարածաշրջանում, այդ թվում Սիրիայում Դիմադրության ճակատի դիմաց կրած պարտություններին հակազդելու շրջանակում, մտադիր է Գազայում իր ոճրագործություններն ուժգնացնելով քողարկել իր ձախողումները:
Սիոնիստական ռեժիմի այդ ագրեսիվ քայլերը պատճառ դարձան, որ Պաղեստինի ժողովուրդը ջախջախիչ պատասխան տա այդ ռեժիմին: Պաղեստինի զարգացումները ցույց են տալիս, որ Պաղեստինի ժողովրդի իրավունքներն ու գաղափարները լուսանցք մղելու և Սիոնիստական խարխլված ռեժիմի համար ապահով անկյուն ստեղծելու Սիոնիստական ռեժիմի, Սաուդյան ռեժիմի և ԱՄՆ-ի եռակողմ համագործակցությունը առավել քան երբևէ բացահայտել է հաշտության միրաժը, ինչը ցույց է տալիս, որ նրանք նման գործընթացներով մտադիր են տարածաշրջանում ընդլայնել իրենց ոճրագործությունները հատկապես Պաղեստինի ժողովրդի դեմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալով և Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ Սաուդյան ռեժիմի ու որոշ արաբական երկրների իշխանավորների նախաձեռնությամբ հաշտության առանցքը նորովի ներառվել է նրանց աշխատանքային օրակարգում: Պաղեստինցիների հերոսական դիմադրությունն խախտել է տարածաշրջանում նրանց հավասարակշռությունը: «Վերադարձի իրավունք» մեծ քայլերթով Սիոնիստական ռեժիմը կրեց ևս մեկ պարտություն: Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ ուղղված Պաղեստինի Դիմադրության հրթիռային պատասխանին զուգընթաց պաղեստինցիների վերադարձի քայլերթն ավելի է մոլորեցրել սիոնինստ զավթիչներին: Վերջիններս մոլորվել են Պաղեստինի ժողովրդի քաղաքացիական ու զինված Դիմադրության պոտենցիալների դիմաց: