Սիրիայում Իսրայելի ձախողումները շարունակվում են
Սիրիական ԶԼՄ-ները երեքշաբթի երեկոյան տեղեկացրեցին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների հարձակման մասին:
Սիրիական ԶԼՄ-ների համաձայն, Սիրիայի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) հետախուզել ու ոչնչացրել է Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների արձակած բոլոր հրթիռները:
Միևնույն ժամանակ, Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն իսրայելական թշնամին այդ երկրի դեմ հարձակումներն իրականացրել է՝ օգտվելով Լիբանանի օդային տարածքից:
Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումներն առավելաբար վկայում են Սիրիայից ամերիկյան զորքի դուրս գալու Թրամփի որոշման հետևանքով այդ ռեժիմի մոլորվածության և հաշվարկների խառնվելու մասին:
Չնայած Սիոնիստական ռեժիմը մի քանի օր առաջվանից ավելացրել է իր տեղաշարժերը Լիբանանի ու Սիրիայի սահմաններին, բայց թվում է, որ դա ցամաքային հարձակում իրականացնելու պատրաստվածության իմաստով չէ, այլ հոգեբանական հակազդեցություն՝ Սիրիայի վերջին զարգացումներին:
Իսրայելի այդ տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Լիբանանի օդային տարածքի խախտման հետևանքով, ինչ-որ տեղ կապված են Իսրայելի այն տեղաշարժերի հետ, որոնք իրականացել են «Հյուսիսի վահան» կոչվող գործողություններում արձանագրված ձախողումը քողարկելու նպատակով: Այդ գործողություններում փաստորեն Սիոնիստական ռեժիմը պարտություն կրեց:
Որոշ ժամանակ առաջ, Նեթանյահուն քաղաքական փակուղուց դուրս գալու և հանրության ուշադրությունը գրավելու համար հայտարարեց, որ հյուսիսային սահմաններին սկսել է «Հյուսիսի վահան» կոչվող գործողությունները, որպեսզի հայտնաբերի Լիբանանի Հեզբոլլահի թունելները: Բայց Նեթանյահուի այդ խաբեությանը կուլ չգնացին նույնիսկ Իսրայելի ներսում և Նեթանյահուի ընդդիմադիրներն այդ գործողությունները որակեցին նրա շահերի ուղղությամբ արված ճարտարագիտական քայլ: Ոմանք այն անվանեցին «Նեթանյահուի վահան» և քննադատեցին նրան:
Այսպիսով, «Հյուսիսի վահան» գործողություններում կրած պարտությունը, փաստորեն, ավելի խարխլեց Սիոնիստական ռեժիմի դիրքերը: Նման մթնոլորտում էր, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սիրիայից իր զորքին դուրս բերելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո ասաց, որ բանակը կարող է ընդլայնել իր գործողությունները Սիրիայում: Իսրայելի ռեժիմի պաշտոնյաների սպառնալիքը հնչեց այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու Թրամփի հանկարծակի որոշմամբ փախավ Սիրիայից՝ Դա նշանակում է, որ տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի քաղաքական հավասարությունների դագաղի վրա խփվեց վերջին մեխը :
Սիրիայի վերաբերյալ Թրամփի հանկարծակի որոշումը շոկի մատնեց Սիոնիստական ռեժիմի քաղաքական շրջանակներին:
Սիրիայի ճահճից ամերիկացի զինվորների փախչելու կապակցությամբ Թրամփի որոշումից անցնում է մի քանի օր, իսկ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ուստի Սիոնիստական ռեժիմի քաղաքական փլուզումն արդյունքն է Գազայի հատվածում Դիմադրության խմբերի խիզախ գործությունների, ագրեսիայի դեպքում զավթիչների ձեռքը կտրելու Լիբանանի Հեզբոլլահի հայտնած պատրաստակամության, Հորդանան գետի արևմտյան ափին Դիմադրության խմբերի ուժի ցուցադրության և ի վերջո Սիրիայից ԱՄՆ-ի փախուստի ու սիոնիստների լքվելու:
Այս կարևոր իրադարձությունն ապացուցում է, որ Դիմադրությունը ոչ միայն գործողությունների դաշտում այլև քաղաքական հավասարություններում առաջին խոսքն է ասում և կարող է մարտի դաշտից մինչև քաղաքական դաշտ, ընդլայնել թշնամու պարտության ծավալները: Նման մթնոլորտում, Իսրայելի ձախողումները տարածաշրջանում, ներառյալ Սիրիայում, շարունակվում են :