Իրանին դիմակայելու հարցում Պոմպեոն ու Նեթանյահուն միևնույն քաղաքականությունն են որդեգրել
(last modified Thu, 21 Mar 2019 13:27:20 GMT )
Մարտ 21, 2019 16:57 Asia/Tehran
  • Իրանին դիմակայելու հարցում Պոմպեոն ու Նեթանյահուն միևնույն քաղաքականությունն են որդեգրել

Իրանին դիմակայելու քաղաքականության շրջանակնեում, ԱՄՆ-ն Դոնլադ Թրմափի նախագահության օրոք խստացրել է իր քայլերը և այդ ուղղությամբ միջուկային համաձայնությունից դուրս գալու հետ զուգահեռ, կրկին վերականգնել է Իրանի դեմ իջուկային պատժամիջոցները, ինչն անվանել է նախադեպը չունեցող պատժամիջոցներ:

Թրամփի հակաիրանական քայլերի մյուս կողմն այն է, որ Իրանի քաղաքականություններին ու ազդեցությանը դիմակայելու համար, փորձում է տարածաշրջանային կոալիցիա ձևավորել: Միջին Արևելքի տարածաշրջանում որպես ԱՄՆ-ի դաշնակից ու գործընկեր Իսրայելը, կարևոր դերակատարություն ունի Իրանին դիմակայելու համար ԱՄՆ-ի պետայրերին խրախուսելու հարցում: Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոն-Թել Ավիվ հակաիրանական քաղաքականությունները համադրելու նպատակով, անընդհատ խորհրդակցում են Թրամփի կառավարության պաշտոնյաների հետ:

Այդ շրջանակներում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ճամփորդել է օկուպացված Պաղեստին և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահույին հանդիպելուց հետո, նրա հետ մասնակցել է մամլու համատեղ ասուլիսի: Պոմպեոն հստակեցրել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի ջանքերի մի մասը կենտրոնացվելու է տարածաշրջանային կոալիցիաներ ստեղծելու վրա: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում աշխարհի 60 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված կոնֆերանսը Պոմպեոն համարել է այդ նպատակին ծառայող քայլ: Նկատի առնելով Սիոնիստական ռեժիմի հակաիրանական մոտեցումներն ԱՄՆ-ի կառավարությունը այդ ռեժիմի հիմանական աջակիցն է և ֆինասական ու սպառազիանական ծավալուն աջակցություն է ցուցաբերում այդ ռեժիմին: Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարեկան 3 մլրդ. 800 մլն. դոլար ֆինանասական օգնություն է տրամադրում Իսրայելին:

Ընդգծելով ԱՄՆ-ի ու Իսրայելի բարեկամությունը Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թել-Ավիվը աջակցում են այսպես կոչված Իրանի ռազմատենչության դեմ քայլերին: Սա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում անընդմեջ պատերազմներ է հրահրում և շարունակ հարձակվում է պաղեստիցիների ու հարևան երկրների ինչպես Սիրիայի վրա: Հաշվի առնելով այն որ Սիրիայի կառավարության հրավերով այդ երկրում որպես խորհրդատում Իրանի ներկայությունը և Սիրիայի օրինական կառավարության ցուցաբերած աջակցությունն ու ահաբեկիչների դեմ պայքարը հակասում են Սիրնիստական ռեժիմի տարածաշրջանային նպատակներին, հետևաբար Բենիամին Նեթանյահուն Իրանին Սիրիայից դուրս բերելու նպատակով շարունակ կարևորում է ԱՄՆ-ի ընկերակցությամբ այս երկրի վրա ճնշումները խստացնելու անհրաժեշտությունը: Նեթանյահուն ասել է.«Մենք Սիրիայում մեր ներկայությունն ամրապնդելու նպատակով շարունակելու ենք վտանգավոր զենքերի կիրառմամբ Իրանի դեմ ջանքերի գործադրումը: Մեր գործողությունների համար ոչ մի սահմանափակություն գոյություն չունի և բարձր ենք գնահատում այն փաստը, որ ԱՄՆ հովանավորում է մեր քայլերը»:

Վաշինգտոնի տեսանկյունից տարածաշրջանում Իրանի ազդեցությունը  նվազեցնելու տարբերակներից մեկը Սիրիայից Իրանի ու նրա դաշնակիցների ուժերի դուրս գալն է: ԱՄՆ-ն գիտի, որ այս նպատակի իրագործման համար մեծ դժվարություններ կան, ինչը ավելի է բարդացնում Իրանի ազդեցությանը դիմակայլեու նախագծի հաջողությոնը: Այս ուղղությամբ հունվարի 12-ին Washington Frei Bacon կայքին տված հարցազրույցում Պոմպեոն երևակայական է համարել «Իրանական բոլոր ուժերին Սիրիայից հեռացնելու» մասին Վաշինգտոնի հավակնությունը: Դրանով հանդերձ որ Թրամփի կառավարությունը փորձում է տարածաշրջանում Իրանի ներկայությունն ու ազդեցությունը բացասական ներկայացնել, սակայն այժմ նույնիսկ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներն են խոստովանում Միջին Արևելքում Իրանի կայունացնող դերակատարության մասին: 

ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ի կառավարությունը Իրանի վրա ճնշում գործադրելու համար բազմակողմանի պայքար է սկսել Իրանի դեմ և փորձում մյուս երկրներին կոչ անել ու ստիպել, որպեսզի միանան Իրնի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին: Որպես այդ պայքարի մի մաս, ԱՄՆ-ի կառավարությունը Իսրայելին ընկերակցությամբ աշխատանքային խումբ է կյանքի կոչել՝ նպատակ ունենալով Իրանում ցնցում եւ անհանգստություն առաջացնել: