Գոլանի բարձունքները Սիրիայի անբաժանելի մասն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105666-Գոլանի_բարձունքները_Սիրիայի_անբաժանելի_մասն_է
Թուիթերյան գրառմամբ Թրամփը հայտարարել է, որ Գոլանի բարձունքները պատկանում են Իսրայելին: Նեթանյահուն Թրամփի հայտարաությունը համարձակ քայլ է համարել, սակայն Գոլանի բարձունքների Սիրիայի անբաժանելի մասն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2019 13:20 Asia/Tehran
  • Գոլանի բարձունքները Սիրիայի անբաժանելի մասն է

Թուիթերյան գրառմամբ Թրամփը հայտարարել է, որ Գոլանի բարձունքները պատկանում են Իսրայելին: Նեթանյահուն Թրամփի հայտարաությունը համարձակ քայլ է համարել, սակայն Գոլանի բարձունքների Սիրիայի անբաժանելի մասն է:

1967թ. վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելի ռեժիմը օկուացրեց Գոլանի բարձունքները: 52 տարիների ընթացքում Իսրայելը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի կարողանա Գոլանի բարձունքները կցել Իսրայելի տարածքներին, սակայն ոչ միայն Սիրիայի համակարգը այլև միջազգային հանրությունը նույնպես երբեք չի ճանաչել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանությունը: ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 242 բանաձև այն բանաձևերից է, որ հերքում է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանությունը: Ըստ այս բանաձևի, մերժվել է պատերազմի միջոցով տարածքների վրա հաստատված իշխանությունը և նշվե, որ Իսրայելը Գոլանի բարձունքներն օկուպացրել է պատերազմի ընթացքում: 

ԱՄՆ-ում Դոնալդ Թրափի իշխանության գալով, Իսրայելի զավթողական մոտեցումները նույպես ավելացել են, քանի որ այս ռեժիմի կողմից ավանաշինության նման հանցագործություններից բացի, Դոնալդ Թրամփը նույպես անօրինական որոշումներով, Պաղեստինի օրինական տարածքը՝ Ղոդսը և Սիրիայի պատկանող Գոլանի բարձունքները, տրամադրել է Իսրայելին: 

Թրամփի այս որոշումները նոր հնարավորություն են ընձեռում Նեթանյահույին՝ իր զավթողական մոտեցումները խստացնելու համար: Այս ուղղությամբ, Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանությունը պաշտոնական դարձնելու համար, այդ ռեժիը 2018թ. հոկտեմբեր ամսին տեղական ընտրություններ անցկացրեց այդ շրջանում, որ այնքան էլ չողջունվեց Գոլանի բնակիչների կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու ԱԽ-ի նախագահին հղած առանձին նամակներում, Սիրիայի ԱԳ նախարարությունն իր հակառակությունն է հայտնել Իսրայելի այդ քայլինն և շեշտել.«Գոլանի բարձունքները Սիսրիայի անբաժանելի մասն են և ուշ թե շուտ, մենք մեր բոլոր միջոցներով քայլեր կձեռնարկենք այդ տարածքը հետ ստանալու համար»:

Այս կարգի անօրինական քայլերով Թրամփն ու Նեթանյահուն ընտրական նպատակներ են հետապնդում: Իսրայելի պառլամենտական արտահերթ ընտրությունները անցկացվելու են ապրիլի 9-ին և Թրամփն այս քայլերով օգնում է Նեթանյահուին՝ հաղթել այս ընտրություներում: Մյուս կողմից, Թրմափը փորձում է 2020թ. ընտրություններին շահել հրեական լոբբիի աջակցությունը: Սակայն այժմ Թրամփը կանգնած  է ներքին բազում ճնշումների դիմաց:

Թրամփի անօրինական որոշումներն այդ թվում՝ Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանության ճանաչումն արժանացել է մյուս երկրների քննադատությանը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլութ Չավուշօղլուն, հայտարարելով, որ Թուրքիան հովանավորում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, և Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանության ճանաչման հարցում դեմ է Թրափի որոշմանը, ասել է.«Թրամփի քայլը կհանգեցնի տարածաշրջանում առավել բռնությունների»: ԵՄ-ը, Արաբական պետությունների լիգան և ԻԻՀ-ն նույպես իրենց հակադրվածությունն են հայտնել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանության ճանաչման խնդրին: Իսրայելի նկատմամբ Թամփի անտրամաբանակա կողմնապահություններն ու կույր նախապաշարումները կրող են Միջին Արևելքի տարածաշրջանում առավել բախումների խթան հանդիսանալ, այնպես որ Թել-Ավիվի փոխարեն Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը «Վերադարձի իրավունք» ցույցերի ձևավորման պատճառ դարձավ, ինչի ընթացքում մինչ այժմ զոհվել և վիրավորվել են 27 հազար պաղեստինցիներ: