Նեթանյահուի հաղթանակը կեղտոտ մեթոդներով
Օկուպացված տարածքներում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են Բենիամին Նեթանյահուի և «Լիկուդ» կուսակցության հաղթանակի մասին:
2019 թ. ապրիլի 9-ին տեղի ունեցան Իսրայելի 21-րդ խորհրդարանական ընտրությունները: 2009 թվականից ի վեր սա առաջին ընտրություններն էին,որ լուրջ մրցակցություն կար մասնակից խմբերի միջև: Հիմնական մրցակցությունն ընթանում էր Իսրայելի բանակի նախկին ղեկավար՝ Բենի Գանցի գլխավորած «Կապույտ և Սպիտակ» կոալիցիայի և Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության միջև:
Նախքան ընտրություններն անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց էին տալիս,որ «Կապույտ և Սպիտակ» կոալիցիան առաջ է անցնելու «Լիկուդ» կուսակցությունից և ավելի շատ տեղեր է զբաղեցնելու խորհրդարանում,սակայն ոչ-պաշտոնական արդյունքները ցույց են տալիս, որ «Լիկուդ» կուսակցությունը առաջատար է: Ընտրական քվեաթերթիկների 80 տոկոսի տվյալների ամփոփումից հետո «Լիկուդը» հավաքել է ձայների 27 տոկոսը, իսկ Բենի Գանցի գլխավորած «Կապույտ և Սպիտակ» կոալիցիան՝ 25,9 տոկոսը:
Այս կապակցությամբ հարկ է նշել երկու կարևոր կետ.
Առաջին՝ Նեթանյահուի հաղթանակը ձեռք է բերվել Դոնալդ Թրամփի օգնությամբ և «կեղտոտ» մեթոդների կիրառման արդյունքում:Նեթանյահուն ընտրությունների այս փուլում կանգնած էր իրեն առաջադրված չորս կոռուպցիոն գործերի առջև: Իսրայելի ոստիկանությունը հետաքննել է վարչապետի նկատմամբ «1000»-ի գործը, հետո` «2000»-ի ու «4000»-ի: Աջամետ և ձախամետ կուսակցությունները շատ դեմ են եղել նրան: Խոսվում էր նրա քաղաքական կյանքի ավարտի մասին: Այնուամենայնիվ Դոնալդ Թրամփը անօրինական քայլերով արեց ամեն ինչ,որպեսզի Նեթանյահուն հաղթի ընտրություններում:Թրամփը նախ մարտի 25-ին Գոլանի բարձունքները նվիրեց Իսրայելի ռեժիմին,մինչդեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն՝ Գոլանը Սիրիայի տարածքային ամբողջականության մի մասն է: Ի դեպ Թրամփը Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դասեց ահաբեկչական խմբավորումների ցուցակում: Թրամփն այդ քայլերով Իսրայելի հանրային կարծիքին այն ուղերձն է փոխանցել,որ ընտրություններում Նեթանյահուի հաղթանակը բխում է նրանց շահերից: Շատ վերլուծաբաններ ու պաշտոնյաներ,այդ թվում Մոհամմեդ Ջավադ Զարիֆն արձագանքելով Սիրիայի Գոլանի բարձունքերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Թրամփի քայլին, գրել են.«Թրամփի քայլը ընտրական նվեր էր Նեթանյահուին»:
Անկասկած Թրամփի այդ քայլը կեղտոտ մեթոդ էր Նեթանյահուի հաղթանակի համար,քանզի դա միջազգային իրավունքին դեմ լինելով , Իսրայելի ընտրություններում հստակ աջակցություն է մրցակիցներից մեկի նկատմամբ, ինչը համարվում է օտարերկրյա միջամտություն ներքին ընտրություններին:
Դոնալդ Թրամփը որպես առաջին օտարերկրյա ղեկավար շնորհավորեց Նեթանյահուի հաղթանակը: Շնորհավորական ուղերձում Թրամփը գրեց.«Նեթանյահուն լավ ընկեր է»:
Երկրորդ կետ՝ խորհրդարանական ընտրություններում «Լիկուդ» կուսակցության հաղթանակը վկայում է օկուպացված տարածքներում կուսակցական ու անհատական բռնապետություն ձևավորվելու մասին: Թելավիվը պնդում է,որ Միջին Արևելքում լավագույն ժողովրդավարությունը տիրում է Իսրայելում: Ժողովրդավարության կարևոր նախապայմաններից մեկը՝իշխանության կառուցվածքում բռնապետության բացակայությունն է և իշխանությունը միայն մեկ հոգու կողմից չղեկավարվելը, մինչդեռ Իսրայելի իշխանության կառուցվածքում տարիներ է ինչ չի փոխվում ղեկավարը: Նեթանյահուն 1996-1999 թթ. և 2009 թվականից առ այսօր վարում է Իսրայելի վարչապետի պաշտոնը: Նեթանյահուն հինգերորդ անգամ ևս ստանձնում է վարչապետի պաշտոնը:Կարելի է ասել, որ Նեթանյահուն Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է լինելու:
Դա տեղի է ունենում այն դեպքում երբ Նեթանյահուի կոռուպցիայի հարցով չորս մեղադրանք է առաջադրվել նրան:Իսրայելի բնակիչների մեծ մասը կենսապահովման խնդիրներ ունի: Հաշվի առնելով այս բոլորը, կարելի է ենթադրել,որ Նեթանյահուի հաջորդ կաբինետը ևս լինելու է անկայուն, հայտնվելու է փլուզման առջև և օկուպացված տարածքներում ևս մեկ արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: