Ճապոնիայի G20 գագաթնաժողովում ԱՄՆ-ի անհամաձայնությունը անդամների հետ
Ուրբաթ օրը Ճապոնական Օսակայում մեկնարկել է Մեծ քսանյակի առաջնորդների երկօրյա գագաթաժողովը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ը տարաձայնություններ ունի քսանյակի մեծ թվով անդամների հետ:
Ճապոնացի պաշտոնյաները հերքել են երկու պետությունների միջև անվտանգության մասին համաձայնագիրը վերանայելու մասին ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացման մասին լուրերը:
Ճապոնիայի կառավարության մամլո քարտուղար Յոշիհիդ Սուգան ասել է, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի պաշտոնյաները չեն բանակցել անվտանգության պայմանագրի վերանայման մասին և կողմերը հավասարապես հավատարիմ են կայացած պայմանագրին: Այս մեկնաբանությունը պատասխան է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, որը, քննադատելով ԱՄՆ-Ճապոնիայի անվտանգության մասին համաձայնագիրը, ասել էր եթե ԱՄՆ-ն հարձակման ենթարկվի, ապա ճապոնացիները հենց այդպես Sony հեռուստացույցով կնայեն հարձակման պատկերները; Նա անուղղակիորեն կոչ է արել վերանայել անվտանգության համաձայնագիրը: Թրամփը պնդում է, որ բոլոր երկրները, այդ թվում `Ճապոնիան, օգտվում են Միացյալ Նահանգների հետ առևտրից և Տոկիոյն ու Վաշինգտոնը տնտեսական դժվար բանակցություններ են վարում: Իհարկե, ԱՄՆ-ի տարաձայնությունները չեն սահմանափակվում միայն Ճապոնիայով: ԱՄՆ-ն նոր սպառնալիք է հնչեցրել, նշելով, որ Չինաստանի ապրանքների համար 300 միլիարդ դոլարի մաքսատուրք կսահմանի, եթե նրա բանակցությունները ձախողվեն Ճապոնիայում իր չինացի գործընկերոջ հետ: Թրամփը նաև Հնդկաստանից պահանջել է վերացնելու ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը: Այս բոլորը վկայում է G20-ի անդամների և ԱՄՆ-ի միջև լարվածության մասին:
Այս տարաձայնությունների հիմնական մասը ԱՄՆ կառավարության ներկայիս քաղաքականությունն է, որն անտեսելով միջազգային նորմերը եւ կանոնները առեւտրի և արտաքին քաղաքականության ոլորտում, համաշխարհային տնտեսությունն ու քաղաքականությունը տագնապահար է դարձրել:
Աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսություն՝ Չինաստանի հետ առևտրի և աշխարհաքաղաքական հարցերի շուրջ ԱՄՆ-ի լարվածության շարունակումը, ինչպես նաեւ հիմնականում առեւտրային վեճերը Եվրամիության անդամների և զարգացող տնտեսությունների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը, Մեքսիկան և Բրազիլիան, հաստատում է այն իրականությունը, որ Օսակաում G20- ի անդամների հանդիպման ընթացքում դժվարին բանակցություններ են կայանալու առեւտրի խոչընդոտները հաղթահարելու և համաշխարհային տնտեսությանը ճիշտ ուղու վրա դնելու համար: Թեեւ G20- ի որոշումներն իրավական տեսանկյունից պարտադիր չեն անդամներից որեւէ մեկի համար, սակայն, քանի որ G20- ի անդամ երկրների խոշոր տնտեսությունները կազմում են աշխարհի բնակչության մոտ երկու երրորդը և գլոբալ արտադրանքի ավելի քան 80 տոկոսը, այս խմբի ղեկավարների հանդիպումները կարևոր են:
Այս տարվա G20 խմբի հանդիպումը, թեև առաջին անգամ տեղի կունենա Ճապոնիայում որպես արդյունաբերական երկրներից մեկը, սակայն հաշվի առնելով ԱՄՆ-ի ներկա կառավարության պնդումը իր միակողմանի տեսակետների և քաղաքականության վրա, կարծես թե այս հանդիպումը չի կարող լուծել աշխարհի ներկա խնդիրները:
Հիմնական տնտեսությունների և ԱՄՆ-ի միջեւ տարբեր, այդ թվում ` առևտրային ոլորտներում առաջացած տարաձայնությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի Օսակայում մեկնարկած Մեծ քսանյակի առաջնորդների երկօրյա գագաթաժողովը հավանաբար, լի է լինելու մարտահրավերներով և խոչընդոտներով: