Թրամփն օգտագործում է ԱՄՆ-ի ռազմավարական պահուստները Սաուդյան Արաբիային աջակցելու համար
Եմենի ԱԹՍ-երի կողմից Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման երկու օբյեկտների դեմ իրականացված հարձակումից և նավթի համաշխարհային գների վրա այդ հարձակման ազդեցությունից հետո, ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր, որով թույլատրել է օգտվել ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարներից:
Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարձակումը կարող է ազդել նավթի համաշխարհային գների վրա, ստորագրել եմ հրամանագիր՝ անհրաժեշտության դեպքում նավթի համաշխարհային շուկայում պահանջարկն ապահովելու նպատակով, ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարներից օգտվելու վերաբերյալ»: Այս քայլն արվել է նավթի գների բարձրացման կապակցությամբ՝ Վաշինգտոնի անհանգստության պատճառով:
Փորձագետների կարծիքով, Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման օբյեկտների դեմ իրականացված հարձակումից հետո, որի արդյունքում այդ երկրի նավթի արդյունահանումը կրճատվել է կիսով չափ, հավանական է, որ նավթի համաշխարհային գինը հասնի մեկ բարելի համար 10 դոլարի:
Նավթի գների վերահսկման համար ԱՄՆ ռազմավարական պաշարներն օգտագործելու Թրամփի հրամանը, երկու նպատակ ունի:
Թրամփը փորձում է իջեցնել համաշխարհային շուկաներում նավթի գները: Վաշինգտոնը պնդում է, որ նավթի գինը պետք է ավելի ցածր լինի ներկայիս գներից:
Թրամփն իր արաբական դաշնակիցներին, հատկապես Սաուդյան Արաբիային, բազմիցս հորդորել է բավարարել Վաշինգտոնի պահանջները՝ ավելացնելով նավթի արդյունահանումը և դրա առաջարկը միջազգային շուկաներում: Այդ պահանջը, իհարկե, իմաստ ունի նաև հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի և Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցներով, ինչն անխուսափելիորեն կնվազեցնի նավթի մատակարարումը: Այնուամենայնիվ, ԱԹՍ-երի կողից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին հասցված վնասի հետևանքով, հուսալի հեռանկար չկա այդ կապակցությամբ:
Energy Experts էներգետիկ ոլորտի խորհրդատվությունների ծառայությունը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման գործընթացի լիարժեք վերականգնման համար, կպահանջվի մի քանի շաբաթ:
Փորձագետների կարծիքով, Եմենի ԱԹՍ-երի կողմից Սաուդյան Արաբիայի երկու նավթավերամշակման օբյեկտների դեմ իրականացված հարձակումը մեծ վնասներ է հասցրել Արամքո ընկերույան ենթակառուծվացքներին և հնարավոր չէ դրանք վերանորոգել կարճ ժամանակահատվածում:
ԱՄՆ նախագահի հրամանագիրը, որով վերջինս թույլատրել է օգտվել ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարներից, ունի է նաև այլ նպատակ:
Նավթի գների անկումը կհանգեցնի ԱՄՆ-ի ներքին շուկայում նավթամթերքների, հատկապես բենզինի գների նվազեցմանը:
Հաշվի առնելով տնտեսության կարևորությունը, հատկապես՝ էներգիայի գիները ամերիկացի ընտրողների համար, եթե բենզինի գինը չբարձրանա, դա կօգնի Թրամփին 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում ավելի շատ ձայներ շահել: Եթե բենզինի գները բարձրանան, ամերիկացիները Թրամփի վարչակազմին կմեղադրեն Եմենի պատերազմում Սաուդյան ռեժիմին լիակատար աջակցության համար: Դրա հետևանքներից մեկը Եմենի ԱԹՍ-երի կողմից Սաուդյան Արաբիայի երկու նավթավերամշակման օբյեկտների դեմ իրականացված հարձակումն է, որի պատճառով կարող է նվազել Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու շանսը: